Վեց տարի անց. Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո. Ռուբեն Սաֆրաստյան և Մարկ Գրիգորյան
Թավշյա հեղափոխությունից հետո անցել է վեց տարի: Բավարար ժամանակ է, որպեսզի փորձենք հետհայացք գցել և գնահատել տեղի ունեցածն ու հաշվել հետևանքներն ու արդյունքները:
Ի՞նչ է փոխվել երկրում, մարդկանց սպասումների մեջ, անվտանգության ոլորտում: Արդյոք կարելի է խոսել գոնե ավելի շատ ազատությունների մասին: Արդյոք ունենք ինքնության ճգնաժամ: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի և գրող, լրագրող Մարկ Գրիգորյանի հետ:
Հաղորդումը նկարահանվել է ՛՛Երիտասարդների ներգրավումը Հայաստանի ժողովրդավարական ապագայի ձևավորման մեջ հետհեղափոխական, հետպատերազմյան Հայաստանի քաղված դասերի վերլուծության միջոցով՛՛ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կովկասի ինստիտուտի կողմից՝ Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։