Փակ սահմաններ, բաց հնարավորություններ․ e-Logi Fest25-ը՝ լոգիստիկ ու էլեկտրոնային առևտրի հարթակ
Հայաստանում կմեկնարկի տարածաշրջանի ամենամեծ միջոցառումը լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտներում՝ e-Logi Fest25-ը։ Հարթակը կմիավորի այն մասնագետներին, ընկերություններին և նախաձեռնողներին, ովքեր հավատում են, որ անգամ փակ սահմաններով, դեպի ծով ելքի բացակայությամբ ու բարդ ռելիեֆով, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային լոգիստիկ հաբ։Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) ու e-Logi Fest-ը կնքեցին փոխըմբնման հուշագիր, որի նպատակը լոգիստիկայի ու տեխնոլոգիաների համայքներում համագործակցության խորացումն է։Event and expo group ՍՊԸ-ի համահիմնադիր և տնօրեն Քրիստինա
Երեմյանը ներկայացնում է միջոցառման հիմնական գաղափարը: «Գաղափարը հետևյալն էր: Մենք,
մեր թիմը հավատում է, որ Հայաստանն ունի ողջ պոտենցիալը, որպեսզի դառնա տարածաշջանի
լոգիստիկ հանգույց»:Ըստ կամակերպիչների՝ e-Logi Fest-ը ոչ միայն ցուցահանդես է, այլև կոնֆերանս, հեքեթոն ու մտքերի խաչմերուկ։ Այստեղ քննարկվելու են բեռնափոխադրումների, առաքումների, պահեստավորման, էլեկտրոնային առևտրի ու թվային նորարար լուծումների ամենաարդիական խնդիրները։ Մասնակիցները փոխանակվում են փորձով, մրցում և համագործակցում՝ համատեղ կերտելով Հայաստանի լոգիստիկ ապագան։Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միջության միջոցառումների
ղեկավար Խաչատուր Հակոբյանը նշում է, որ կազմակերպվող միջոցառումը հարթակ է ոլորտի
ընկերություններին մեկտեղելու և գործարար հարաբերություններ կառուցելու համար: «Քանի որ ԱՏՁՄ-ի շջանակներում
կա մոտ 250 ընկերություն, որոնք բոլոր ոլորտներում ծրագրային լուծումներ են առաջարկում,
ունենք նաև միջազգային ընկերությունների մասնաճյուղեր, ունենք նաև տեղական ընկերություններ,
որոնք շատ լավ ծրագրեր ունեն, այդ թվում՝ գեոլոկացիայի ճշտման և ճշգրտման և այլնի»:Հակոբյանն ասում է, որ ԱՏՁՄ-ի խնդիրն է այդ լուծումները բերել դաշտ և ծանոթացնել
e-Logi Fest25-ի մյուս ընկերություններին, որոնք
որ լոգիստիկայի բիզնեսի մեջ են: Միջոցառման առանձնահատկությունը նրաա միջազգային ընդգրկումն է։ Այն այս տարի գրավել է աննախադեպ թվով հյուրերի, խոսնակների և մասնակիցների տարբեր երկրներից։
e-Logi Fest25-ի նպատակը հստակ է՝ նպաստել ժամանակակից, թվայնացված և արդյունավետ լոգիստիկ համակարգի ձևավորմանը Հայաստանում ու աջակցել ոլորտի տարբեր դերակատարների փոխգործակցությանը։Ալբերտ Ավետիսյան