Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մենք դեռ շանս ունենք....Ալեք Ենիգոմշյան

Մենք դեռ շանս ունենք....Ալեք Ենիգոմշյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Անցնող օրերի գլխավոր իրադարձությունը, իհարկե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի այցելությունն էր Հայաստան: Այդ մասին շատ խոսվեց, սակայն, կրկին անգամ պետք է ասել, որ այդ այցելության առիթով Հայաստանը վերստին կորուստ ունեցավ իր գերիշխանության, ինքնիշխանության հաշվին, և ավելի շատ ինքն իր մեղքով՝ գործնական, շոշափելի զիջումներ անելով բազմաթիվ ոլորտներում: Սակայն, ամենից առավել Հայաստանը զիջեց իր արժանապատվությունը: Այսինքն՝ ներկայիս հայկական վարչախմբի պահվածքի պատճառով ամենից շատ տուժեց Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատվությունը: Ռուսաստանն ամեն ինչ արեց ցույց տալու համար, որ Պուտինը գալիս է ոչ թե գերիշխան մի երկիր, ոչ թե այցելում է ինքնիշխան երկիր, այլ պարզապես իր մարզերից մեկը: Դա դրսևորվեց և՛Գյումրի էջք կատարելով, և՛ տարբեր պաշտոնական և պրոտոկոլային հարցերում, և՛ պահվածքով, և՛ այլ դրսևորումներով: Սակայն, ռուսական կողմի նման դրսևորումները ավելի քան շեշտադրվեցին Հայաստանի ներկա պետության ներկայացուցիչների պահվածքով, նրանց ռուսալեզվությամբ և որոշ միջոցառումներում անհամաչափ մասնակցությամբ:
Ես կարծում եմ, Պուտինը, աշխարհին ցույց տալու, համենայն դեպս, Արևմուտքին ցույց տալու խնդիր չուներ: Հակամարտությունը այս օրերին, հիմնականում և հատկապես տեղի է ունենում Ուկրաինայում, և Հայաստանում նման դրսևորումը մեծ հաշվով մեծ բան չէր փոխելու: Դա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա այդքան մեծ ազդեցություն չէր ունենալու: Այն պարզապես Ռուսաստանի կողմից և՛ իր մեծապետական վերաբերմունքի բաց և չքողարկված դրսևորումն էր և՛ ինքնահաստատման ինչ-որ ձև:
Երբ ասվում է, որ աշխարհը միաբևեռ է, ես դա ճիշտ չեմ համարում: Աշխարհը դադարել է միաբևեռ լինել: Ներկա ընթացքով Ռուսաստանը Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներով, ընդդիմության թեկուզ հաղթանակ չարձանագրելով, և Հայաստանում իր տարած քաղաքականությամբ նաև ցանկանում է ապացուցել, որ ինքը կարևոր բևեռներից մեկն է աշխարհում: Սակայն դա այդպես չէ: Ռուսաստանը կարևոր բևեռ չի դառնում տարբեր պատճառներով, և՛ իր տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ տնտեսության ենթակառուցվածքների, և՛ բազմաթիվ այլ պատճառներով: Ռուսաստանը համապատասխան իրավիճակում և կարգավիճակում չի գտնվում: Իմ կարծիքով Ուկրաինայում ներկա այս շարժմանը չի հաջողվելու անմիջապես փոփոխություն գրանցել երկրում: Ես կարծում եմ, որ Յանուկովիչի ռեժիմը շարունակելու է իշխել Ուկրաինայում: Սակայն, դա Ռուսաստանի հաղթանակը չէ և չի նշանակում: Կարծում եմ, որ նույնիսկ Յանուկովիչի օրոք, որոշ ժամանակ անց, հնարավոր է, որ Ուկրաինան նորից դեպի Եվրոպա ուղղվածություն ձեռք բերի: Եվ չի բացառվում, որ մոտակա ոչ թե օրերին, այլ առաջիկա տարիներին Ուկրաինան իսկապես և վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, որը և ազդեցություն կթողնի Հայաստանի իրադրության վրա: Այսինքն՝ ներկայումս Ռուսաստանը շատ խստորեն ամրացնում է իր ներկայությունը Հայաստանում, և դեռևս նրան հաջողվում է պահել իր ազդեցությունը Ուկրաինայում, կամ համենայն դեպս թույլ չտալ, որ Ուկրաինան այլ ազդեցության տակ հայտնվի: Ուկրաինայի հանգամանքը ավելի է ամրացնում Հայաստանում ստեղծված իրավիճակը, սակայն, մի քանի տարվա հեռանկարում, եթե Ուկրաինան դուրս գա աշխարհաքաղաքական այս ներկա խաղի հարաբերությունների գոտուց, վստահաբար փոխվելու են նաև հանգամանքները Հայաստանի համար: Եվ մենք՝ հայերս, հայ ժողովուրդը այդ հավանականության հեռանկարով է, որ պետք է շարժվենք: Այսինքն՝ այն հեռանկարով, որ մի քանի տարի կարող է այս իրավիճակը շարունակվել, բայց մի քանի տարի անց ամբողջ այս մեծ տարածաջրջանում ուժերի հավասարակշռությունը կարող է վերստին փոխվել, և այդ փոփոխությանը մենք պետք է պատրաստ լինենք:
Իհարկե, մեզ առավելապես պետք է հետաքրքրեն Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Ներկա իրավիճակում դեռևս Ռուսաստանի նկատմամբ համաշխարհային տարբեր ուժերի կողմից ճնշման քաղաքականություն գոյություն ունի: Սակայն, մեծ հաշվով Ռուսաստանը դեռևս չի կորցրել իր ազդեցությունը, նա փորձելու է այդ ճնշումը թեթևացնելու համար դաշնակցել Թուրքիայի հետ երկկողմանի շահերից ելնելով: Ներկա դրությամբ այդ առումով հաջողության հասնելու հնարավորությունները քիչ չեն: Սակայն, եթե Ռուսաստանը առաջիկա տարիներին առավել ևս կորցնի իր ազդեցության գոտիները՝ հանձինս Ուկրաինայի, ապա այդ պարագայում Թուրքիայի համար, միգուցե շուտ է ենթադրելը, սակայն, իր շահերից ելնելով այդքան ձեռնտու չի լինելու Ռուսաստանի հետ համաձայնությունը և համագործակցությունը շարունակելը:
Այդ ժամանակ Հայաստանի համար իրավիճակը համապատասխանաբար փոխվելու է Ռուսաստան-Թուրքիա համագործակցության և այդ համագործակցության ստեղծած հետևանքների առումով: Հետևաբար, ներկայումս մեծ հաշվով հայաստանյան վարչախմբի քծնողական և արժանապատվությունից զուրկ և գաղութացված քաղաքականության հետևանքով է Հայաստանը գտնվում այս վիճակում: Հայաստանում բոլոր հայրենասեր, ազնիվ և առողջ ուժերը պիտի պայքարեն այդ իրադրության դեմ: Նրանք, ինչպես մինչև հիմա են արել, սրանից հետո ևս պիտի շարունակեն այդ պայքարը: Սակայն, մենք բոլորս պիտի պատրաստվենք հակադարձելու այն հավանական հակադարձումներին, որոնք կարող են առաջանալ Ռուսաստան-Թուրքիա ավելի սերտ համագործակցության հետևանքով:
Այն ինչ կատարվեց այս անցնող օրերին՝ Պուտինի այցելության ժամանակ, իրենից ներկայացնում է Հայաստանի և Իրանի միջև տարբեր ձևաչափերի հարաբերությունների դռները փակելու փորձ Ռուսաստանի կողմից, ինչպես նաև հայաստանյան վարչախմբի քծնողական ենթարկվածությունը այդ փորձերին: Սակայն, ստեղծված այս տարածաշրջանային իրավիճակում Հայաստանի համար առավել ևս կարևորվում է Իրանի հետ հարաբերությունների սերտացումը, որպես այլընտրանքային հարաբերությունների ուղի: Վերջին ժամանակների զարգացումները Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ոլորտում տալիս են որոշակի հնարավորություններ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Հայաստանյան թատերաբեմում քաղաքական ուժերը պետք է ցույց տան աշխարհին և տվյալ դեպքում տարածաշրջանում ազդեցություն ունեցող ուժերին, որ չնայած Հայաստանի ներկայիս իշխանությունների լիակատար ենթարկմանը ռուսական դիկտատին, այնուհանդերձ դա ընդամենը Ռուսաստանի շահերից առաջացած քաղաքականություն է, և որ որքան էլ դա տհաճ է մեզ, այդ քաղաքականությունը իր քաղաքականությունն է: Մեր խնդիրն այն է, որ մենք թույլ չտանք այդ դիկտատի պարտադրումը մեզ վրա: Հետևաբար, մեր խնդիրը մեր ներսում է: Ուրեմն, այս իրավիճակում մենք, Հայաստանում գործող հայաստանակենտրոն ուժերս, պետք է ցույց տանք, որ Հայաստանում կան ուղղություններ, որոնք չեն ենթարկվում այդ դիկտատին, և, որ Հայաստանում բոլոր խաղերը խաղացված չեն:
Չնայած համաշխարհային խաղերին, որ գնում են մի կողմից Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և մյուս կողմից Արևմուտքի և Թուրքիայի միջև միաժամանակ, և նա մնում է դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ, այնուհանդերձ, ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում, և նաև Եվրոպայի և Թուրքիայի հարաբերություններում ամեն ինչ հարթ ու սահուն չի գնում:
Հետևաբար, կան լարվածության դաշտեր: Այս ամենը չի նշանակում, որ մենք Սառը պատերազմի ենք վերադարձել համաշխարհային հարաբերություններում: Համենայն դեպս պատերազմի վտանգի և Արևելք-Արևմուտք պատերազմի մասին մտածելը հիմա ցնորք պետք է համարել: Որևիցէ նման վտանգ գոյություն չունի: Եվ նման չափազանց սուր լարվածության բացակայության դեպքում Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը, հատկապես տարածաշրջանային իրենց համապատասխան խնդիրների լուծման համար, շատ տրամաբանական է: Այսինքն՝ Արևելք-Արևմուտք հարաբերությունները այդքան սրված չեն, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան չփորձի անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններ սերտացնել:
Արևելք-Արևմուտք հարաբերությունները այդքան լարված չեն, և պայմանների ներածին չափով այդ համագործակցությունը կարող է տեղի ունենալ, և հատկապես, տարածաշրջանային հարցերի շուրջ: Մանավանդ, որ Արևմուտք – Իրան վերջին ձնհալի պայմաններում և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը միաժամանակ մտահոգվելու պատճառներ ունեն: Այսինքն՝ նրանք համագործակցելու պատճառներ արդեն իսկ ունեին, սակայն, ներկայիս մերձավոր, միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունների լույսի ներքո իրենց համագործակցության պատճառները ավելացել են: Եվ ՛ Հայաստանի համար, և՛ իր ինքնիշխանությունը լրացուցիչ զիջելու պայմաններում, և՛ Ռուսաստան-Թուրքիա ենթադրվող հարաբերությունների սերտացման պայմաններով ստեղծված մարտահրավերների հանգամանքներում, ի հեճուկս ներկա իշխանությունների վարած քծնողական և գաղութացված քաղաքականության, հայաստանյան ուժերին մնում է ցույց տալ, որ Հայաստանում իսկապես կան այնպիսի ուժեր, որոնք պատրաստ են, կրկնում եմ, Հայաստանի շահերից ելնելով, այլ ոչ թե որևիցէ այլ պետությանը ծառայություն մատուցելու իմաստով, հավասարակշռված քաղաքականություն վարել և Հայաստանի համար տեսնել նման հավասարակշռված քաղաքականություն հյուսիսի, այսինքն՝ նույն Ռուսաստանի հետ: Խոսքը բացարձակապես Ռուսաստանի նկատմամբ թշնամական հարաբերություններ ունենալու մասին չէ: Բացարձակապես ոչ: Հետևաբար, խոսքը վերաբերում է հյուսիսի մեր հարավ-արևելյան հարևանի հետ և ինչու ոչ նաև արևմուտքի հետ հավասարակշռված քաղաքականություն ունենալուն, առանց մոռանալու արևելյան հսկաներին՝ հանձինս Չինաստանի ու Հնդկաստանի։
Պիտի լինեն Հայաստանում ուժեր, որոնք այսօր, այս ավելի ևս գաղութացված պայմաններում ցույց կտան իրենց վարմունքով, որ հանդիսանում են այդ քաղաքական կրողները, որպեսզի հույս ներշնչվի, որ այս ստեղծված իրավիճակը Հայաստանում չի կարող երկար տևել և չպետք է տևի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan