Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Երկիր Զաբախա»` Կարապետ Չոբանյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Եռակցման կարի գերբեռնվածության պատճառով աշխարհում տեղի են ունեցել մի շարք խոշոր փլուզումներ.
1. 1939 թ.-ին Գերմանիայում փլվել է Բեռլինի Դյուսելդորֆի մեծ կամուրջը:
2. 1940 թ.-ին Բելգիայում նույն ճակատագրին է արժանացել Ալբերտա ջրանցքի վրայով գցված կամուրջը:
3. 1945 թ.-ին Ամերիկայում, Ֆլորիդայի շրջակայքում, գրեթե ջրարկման պատրաստ «Լիբերտի» նավը կիսվել է երկու մասի: Նույն թերությունների պատճառով 1943-1945 թթ.-ին աշխարհում խորտակվել է 4 նավ:
4. 1951 թ.-ի հունվարի 31-ին, շահագործումից 4 տարի անց, փլվել է Կանադայի Քվեբեկ քաղաքի կամուրջը` ընդամենը 1 ավտոմեքենայի ծանրությունից:

Ջավախքի հանրահայտ Կարծախ գյուղի զավակ, մեծանուն գիտնական Կարապետ Չոբանյանի (1927 թ. Ախալքալաքի Կարծախ գյուղ -1978 թ. Ուկրաինա (աճյունն ամփոփված է Երևանում)) անունը` 1968 թ. արված «Թերլարվածության երևույթի» հայտնագործությամբ Հայաստանից առաջինն է գրանցվել ԽՍՀՄ հայտնագործությունների գրանցամատյանում, որպես նշյալ գյուտի հեղինակի: Սակայն Չոբանյանի գյուտն իր առանցքային խոշոր նշանակության հետ մեկտեղ հաստատման հարցում ունեցավ դժվարին ճակատագիր և հեղինակը ԽՍՀՄ Նախարարների խորհրդի Գյուտերի և հայտնագործությունների գործերի պետական կոմիտեից իր «Ծանրաբեռնված բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրի թերլարվածության երևույթը» վերտառությամբ հայտնագործության դիպլոմն ստացավ ուղիղ 10 տարի անց` 1978 թ.:

Կ. Չոբանյանի հայտնագործությամբ գիտության պատմության մեջ առաջին անգամ պետականորեն արձանագրվեց բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրի լարվածության փոքրացման երևույթը` մարմինը կազմող տարասեռ բաղադրիչների (տարրերի) երկրաչափական պարամետրերի և նրանց առաձգականության հաստատությունների մեծություններից կախված: Այսինքն` որոշակի պարամետրեր ապահովելու դեպքում առաջանում է թերլարված վիճակ, որը բացառում է միացման եզրերի շրջակայքում վտանգավոր ճեղքերի գոյացումը և բարձրացնում կառուցվածքի թրթռումային (վիբրացիոն) ամրությունը:

Ոլորտի խորագիտակները շատ արագ հասկացան, որ կատարվածն իրոք հայտնագործություն է և կարող է խոշոր տնտեսական նշանակություն ունենալ: Ուկրաինական ԽՍՀ և մերօրյա Ուկրաինայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, ակադեմիկոս Բ. Ե. Պատոնն այդ մասին ասել է. «Չոբանյանի կողմից հայտնաբերված թերլարվածության երևույթը (որոշակի պայմաններում)` բաղադրյալ մարմնի միացման մակերևույթի եզրում նոր, մինչև այժմ անհայտ օբյեկտիվ երևույթ է` պայմանավորված բաղադրիչների առաձգական հատկությունների տարբերությամբ և նրանց զուգորդման որոշակի կոնֆիգուրացիայով: Այդ երևույթի հայտնաբերումը մեծ հիմնախնդրական նշանակություն ունի: … Եվս մի սպիտակ կետի բացահայտում է, որը կնպաստի տեխնիկայի առաջընթացին»: Իսկ Թիֆլիսի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի ճարտարագիտական և ֆիզիկական խնդիրների բաժնի վարիչ, ամբարտակաշինության մասնագետ Ա. Ռ. Խվոլեսը գրում է. «Ձեզ հաջողվել է կատարել այդ երևույթի մաթեմատիկական մոդելավորում և դրա շնորհիվ հայտնաբերել այնպիսի տարբերակ, որի դեպքում լարվածությունը կցվանքատեղում նվազում է: Եվ այսպես, կարելի է ստեղծել գերամուր կոնստրուկցիաներ: Ես կարծում եմ, որ Ձեզ լավագույնս կհաջողվի Ձեր տեսությունը մոտեցնել ամբարտակաշինության պրակտիկային, հատկապես ամբարտակը լեռնային ապարների հետ կցվող տեղերը հետազոտելիս: Ցանկանում եմ ՀԽՍՀ ԳԱ Հաշվողական կենտրոնին, ԵՊՀ-ին, ՀԽՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի իմ թանգակին բարեկամներին շնորհավորել ձեր հանրապետությունում կատարված հայտնագործության համար առաջին դիպլոմն ստանալու առթիվ» («Սովետական Վրաստան», 1.05.1978, N 52 (11998)):

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր և տնօրեն Հովհաննես Այվազյանը 2009 թ. ընթերցողների սեղանին է դրել «Մի հայտնագործության պատմություն» գիրքը, որտեղ ի մի են բերված բոլոր այն փաստաթղթերը, հուշերն ու նյութերը, որոնք պատմում են մեծանուն գիտնականի անցած բեղմնավոր, միաժամանակ` դժվարին ու կյանքի համար անդառնալի հետևանքներ ունեցած ուղու մասին: Հենց ինքը` Հովհաննես Այվազյանն էլ «Լրատվական» ռադիոյի տաղավարում ներկայացնում է Կարապետ Չոբանյան գիտնականի, գյուտարարի, մեծ հայի ու նվիրյալ գործչի կերպարը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan