Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ցամաքային պատերազմը ճահիճ է,որի մեջ Ռուսաստանը դժվար թաթախվի. Ալեք Ենիգոմշյան

Ցամաքային պատերազմը ճահիճ է,որի մեջ Ռուսաստանը դժվար թաթախվի. Ալեք Ենիգոմշյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

-Բոլորը սպասում էին, որ Ռուսաստանը մոտ ապագայում վայր կդնի զենքը՝ չկարողանալով դիմադրել միջազգային պատժամիջոցներին ու նավթի գնի անկմանը, այնինչ ռուսական օդուժն արդեն ռմբակոծում է Սիրիայի տարածքը
Նախ ես կարծում եմ, որ սպասումները, ակնկալիքները, թե շուտով Ռուսաստանը կտրոհվի, կքայքայվի և այլն, ժամանակի առումով համենայն դեպս, չափազանցված են: Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ դիտորդ կասեր, որ Ռուսաստանն անմիջապես տրոհվելու է: Միջին ապագայում տրոհվելու մասին խոսելը մի քիչ ֆանտաստիկ է, չնայած՝ ոչինչ անհնար չէ: Բայց խոսքը տրոհվելու մասին չէ: Խոսքը ձգելու, այսինքն, սանկցիաների, նավթի գնի անկման, տարբեր ձևերի շրջափակման պատճառով թուլանալու, ուժը կորցնելու, լուրջ ճգնաժամի մեջ մտնելու մասին է: Ես չեմ կարծում, որ պետք է սպասել, որ Ռուսաստանը շուտով կտրոհվի: Հնարավոր է, այդ ամենի պատճառով ներքին պալատական հակասություններ լինեն: Ինչ վերաբերում է տրոհվելու, քանդվելու մասին ասվածներին, նման բան չպետք է ակնկալել, համենայն դեպս, ո՛չ կարճաժամկետ, ո՛չ նույնիսկ միջնաժամկետ իմաստով: Դա չի նշանակում, որ ճգնաժամներ ավելի խորը չեն լինի, բայց տրոհման մասին խոսելը դեռևս շատ-շատ շուտ է: Իհարկե շատ պարզ է, որ Ռուսաստանը ե՛ւ իր որոշումով, ե՛ւ Արևմուտքի, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, նրանցից մեկուսացման ուղղությամբ է գնում: Եվ այստեղ միևնույն նպատակների շուրջ համագործակցության մասին խոսք չէր կարող լինել: Ռուսաստանը խնդիր ուներ ինչ-որ ձևով ինքն իրեն ցույց տալու, թե ինքը դեռևս միջազգային ուժ է: Եվ այդ բոլոր տույժերը, պատժամիջոցները, որոնց ենթարկվեց Ռուսաստանը, հատկապես՝ նավթի գնի անկումը և մնացյալ բոլոր երևույթները, իսկապես ազդում են Ռուսաստանի վրա: Համենայն դեպս, դեռևս չեն հասցրել այն կետին, որ ինքն ընդհանրապես չկարողանա արտաքին քաղաքականության որևէ ոլորտում, գոնե աշխարհագրական համեմատական մերձակա շրջաններում, դեռևս շարունակի ներգործող ուժ լինել: Ինչ վերաբերում է կոնկրետ Սիրիայի հարցին, ես կարծում եմ, որ Ռուսաստանը, Պուտինը նման քայլի գնալով, օգտվում են բավականին ձեռնտու առիթից: Նախ՝ Սիրիայում և Իրաքում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում արևմտյան և հատկապես՝ Ամերիկայի քաղաքականությունը, նաև պրակտիկ իմաստով, ինքն իրեն չի արդարացնում: Կարելի է առաջնորդվել կոնսպիրացիոն տեսություններով և ասել, որ Ամերիկայի ուզածն էլ հենց սա էր, կոնկրետ քայլերը, որոնց Միացյալ Նահանգները դիմել է ավելի քան մեկ տարի՝ օդային ռմբակոծումները, հարձակումները «Իսլամական պետություն» կազմակերպության և այլ իսլամական թեքվածության կազմակերպությունների բազաների դեմ, իրենց ցամաքում ցավեցնելուց բացի էական ռազմավարական իմաստով դեռևս չեն հաջողում: Ավելին, ԱՄՆ-ը Թուրքիայի հետ միասին պաշտոնական որոշումով կես միլիարդ դոլար է հատկացրել Սիրիայում ամերիկացիների ընտրությամբ սիրիացի ընդդիմադիրներ զատելու, նրանց մարզելու, հատկապես՝ Թուրքիայում նրանց մարզելու, զինելու, և վերստին Սիրիա ուղարկելու նպատակով: Նրանք պետք է ԱՄՆ-ի հայեցողությամբ հակաիսլամական պետություն և ինչու չէ նաև Բաշար Ասադի իշխանությանը հակառակ մարտական գործունեություն տանեին: Այս ծրագիրը, քաղաքականությունը խայտառակ ձախողումի մեջ է մինչ օրս: Նրանք 2 խումբ ուղարկեցին, առաջինը 54 հոգանոց, երկրորդը՝ 75: Երկուսն էլ խայտառակ վիճակում են: Նրանցից բազմաթիվ տասնյակներ սպանվեցին կռիվների ընթացքում: Երկրորդ խմբից հենց որ Սիրիա մտան, անմիջապես իրենք իրենց զինամթերքը, ռազմամթերքը և տեխնիկան հանձնեցին «Ալ Քաիդա»-ի ուժերին: Այսինքն, ամերիկյան քաղաքականությունը ցամաքում Սիրիայում խայտառակ ձախողման մեջ է: Այս վիճակում, երբ Ռուսաստանը բավական ձեռնտու ժամանակ է ընտրել Սիրիա մտնելու համար, նաև՝ քարոզչական, դիվանագիտական հարաբերությունների իմաստով: Նա զուտ ձևականորեն, իհարկե, իրավական խնդիրները լուծել է : Հետևաբար զուտ իրավական ձևական իմաստով բոլոր հանգամանքները հաշվի առնված են: Ռուսաստանը, պուտինյան իշխանությունը Սիրիա է մտնում այս իմաստներով բավական ձեռնտու դիրքերից: Ինչ է ցանկանում իրականացնել Պուտինն այս քայլով: Իհարկե առաջինը պետք է ընդունել, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունը և ընդհանրապես այդ ծայրահեղ իսլամական շարժումները պոտենցիալ վտանգ են ներկայացնում հենց Ռուսաստանի համար շատ ավելի, քան Միացյալ Նահանգների և նույնիսկ՝ Եվրոպայի: Ոչ ոք չի կարող այդ հանգամանքն անտեսել: Ինչ-որ չափով այդ խնդիրը լուծելուն հետամուտ է Ռուսաստանը. փորձելով Սիրիայում մասնակցել այդ շարժումների խեղդման գործողությանը, ինքը նաև զուտ իր ազգային անվտանգության պոտենցիալ վտանգն է փորձում խեղդել: Սա մի կողմից: Սակայն, բնականաբար, սրանից այն կողմ զուտ աշխարհաքաղաքական իմաստով ևս շատ լուրջ նպատակներ է հետապնդում: Մեկն այն է, որ Ռուսաստանն այս ձևով փորձում է դուրս գալ այս վերջին 2 տարիներին միջազգային հարաբերություններից մեկուսացված վիճակից, ինքն իրեն պարտադրել՝ որպես համաշխարհային դիվանագիտության խոսակից, մի կողմ, ում հետ պարտավոր են հաշվի նստել մնացյալ համաշխարհային դերակատարները: Եվ այդ ձևով իրեն պարտադրում է ու 2 տարվա մեկուսացումից դուրս է գալիս: Շատ ավելի, քան այն, ինչ կատարում էր Իրանի հետ Վեցյակի միջուկային թեմաներով բանակցությունների ժամանակ, որտեղ իր դերակատարությունը շատ ավելի երկրորդական, երրորդական էր: Այստեղ ինքն առաջին հարթակում է հանդես գալիս, և դրա արդյունքները բոլորը տեսնում են շատ արագ: ԱՄՆ-ն արդեն հաշվի նստում է ռուսական ներկայության հետ: Այսինքն, այս խնդիրը ևս Ռուսաստանին, Պուտինին հաջողվում է լուծել: Մյուսը, կրկին ավելի միջնաժամկետ իմաստով է: Եթե Սիրիայում ցանկացած ձևի հանգուցալուծում լինելու է, բայց դեռևս շուտ է ասել, թե երբ կլինի, համենայն դեպս այդ հանգուցալուծման համար Ռուսաստանն իր տեղը պատրաստում է: Շատ քչերն են մտածում, որ Սիրիան, ինչպես նաև Իրաքը, կվերադառնան իրենց նախկին պետական սահմաններին: Նույնիսկ եթե այդ սահմանները ձևականորեն պահպանվեն, փաստացի ամեն մի երկրի ներսում կլինեն փոքր պետություններ, Ռուսաստանը արդեն իր տեղն ապահովում է: Եթե այլ ձևով, այլ ոլորտներում Ռուսաստանը պարտություններ չկրի, ինքն ապահոված կլինի իր տեղը Մերձավոր Արևելքում, հանձինս, հավանաբար, ապագայում ձևավորվելիք ալևիական փոքր պետությանը: Ռուսաստանը, իմ կարծիքով, 3 խնդիր է լուծում: Առաջինը, ընդհանուր առմամբ «Իսլամական պետություն» կոչված ուժերի դեմ պայքարելն իր ազգային անվտանգության խնդրի լուծմանը նպաստող քայլ է, որովհետև դրանք շատ ավելի, քան ԱՄՆ-ին, Եվրոպային, մոտակա ապագայում անմիջականորեն Ռուսաստանին կարող են սպառնալ: Երկրորդը, Սիրիայում հանգուցալուծման հեռանկարում ինքն իր տեղն է ապահովում կամ փորձ է անում ապահովել: Եվ երրորդը, շատ ավելի անմիջական իր մեկուսացման միջազգային այս փուլում հարմար առիթ է գտել ինքն իրեն պարտադրելու որպես միջազգային հարաբերություններում անշրջանցելի խոսակից: Բայց 2 դիտարկում ևս անեմ: Սա, իհարկե, նման խաղ խաղացողների համար վտանագվոր է, որովհետև նմանօրինակ ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու պարագայում կարող է ցանկանալ սահմանափակ մուտք, սակայն մխրճվել այդ ճահճում, ինչպես տարբեր երկրների պարագայում եղել է: Ոչինչ չի պարտադրում, դա օրինաչափ չէ, բայց ռիսկը գոյություն ունի նաև Ռուսաստանի համար, ինչը կարող է մյուս հաշվարկներն ի չիք դարձնել: Եվ անկախ այն բանից, թե ինչ է անում Սիրիայում, դա որևէ կերպ արմատական լուծումներ չի բերում այն խնդիրներին, որոնց դեմ հանդիման է գտնվում Ռուսաստանը՝ ե՛ւ համակարգային, ե՛ւ Ուկրաինայի զարգացումների հետ կապված պատժամիջոցների, և միջազգային մեկուսացման, նավթի գնի անկման և այլ իմաստներով: Լուրջ խնդիրները Ռուսաստանի համար շարունակում են մնալ այնպես, ինչպես կան:
-Այս պարագայում Ռուսաստանը շատ կարճ ժամանակահատվածում չի՞ կարողանա լուծել «Իսլամական պետության» հարցը:
Ե՛ւ Պուտինը, և հենց այսօր Հնդկաստանում Դաշնային խորհրդում, եթե չեմ սխալվում, Սերգեյ Իվանովը, ասաց, որ առայժմ առնվազն ռուսական միջամտությունը միայն օդուժի միջոցով է, ոչ ցամաքային ուժերով: Վերոնշյալ ռիսկերը կմեծանան, եթե ցամաքային մասնակցություն լինի: Կարելի է պատկերացնել, որ Ռուսաստանի բանակը, ռազմական ուժերը, որքան էլ ասեն, թե Խորհրդային Միության փլուզումից հետո շատ են թուլացել, համենայն դեպս հզոր են և «Իսլամական պետություն» կոչված կառույցը չի դիմանա: Բայց այդ ճահճի մեջ մտնելը մեծ ռիսկ է: Մենք դա պատմականորեն գիտենք. վերջին 50 տարիների ընթացքում Վիետնամում էր, Ամերիկայի պարագայում՝ Իրաքում: Ասել, որ «Իսլամական պետություն»-ը մեծ բան չէ, ավելի շատ ծուխ է, քան՝ իրականություն, հնարավոր է դրա մեջ կա ճշմարտություն, սակայն չի նշանակում, որ թվաբանական պարզ հաշվարկով կա ռուսական ուժ, կա «Իսլամական պետություն» կազմակերպություն, ռուսական ուժի դիմաց ոչ ոք չի դիմանա: Նման բան հեշտ չէ ասելը: Ճահճի մեջ մտնելուց հետո Ռուսաստանին կարող է ավելի մեծ բաներ հասնել: «Իսլամական պետության» հաջողությունն ավելի շատ նախքան Սիրիան Իրաքի՝ որպես պետության քայքայումից առաջացած իրականություն է, որը տարածվեց նաև Սիրիայում: Եվ այդ խնդիրների լուծումով միայն կարող է «Իսլամական պետության» խնդիրը լուծվել: Եթե ռուսները անգամ ավելի մեծ ցամաքային ներկայություն լինեն, կարող է ինչ-որ ժամանակ հաջողություններ ունենան, բայց դա մեծ որոգայթ է, որի մեջ մտնելը հեշտ է, դուրս գալը՝ շատ ավելի դժվար, ինչպես շատ ավելի հզոր Միացյալ Նահանգների պարագայում մենք դա տեսել ենք:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan