Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Աղոթեք Ալիևի համար. «Հետախույզի օրագիրը»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Քանի դեռ Ադրբեջանը թաղված է կոռուպցիայի մեջ ու երկրի ամբողջ ռեսուրսները գնում են հարստացնելու մի քանի ընտանիքի, կարող ենք հանգիստ լինել: Ալիևի համար աղոթել է պետք, որ երկար ապրի ու վերջնականապես տապալի երկիրը: Իր օրոք ավելի խորացան բնիկ ժողովուրդների նկատմաբ ճնշումները, և արթնացավ ազգային պայքարի ոգին թալիշների, լեզնիների ու ավարների մոտ:

Հաղորդման սղագրություն

_ Բարև ձեզ, հարգելի ռադիոլսողներ: Եթերում է «Հետախույզի օրագիրը», ես Վովա Վարդանովն եմ: Մեզ հնարավոր է ոչ միայն լսել, այլև դիտել, որովհետև ֆորմատը փոխվել է՝ արդեն մի քանի ամիս է, ինչ տեսահոլովակներ են դուրս գալիս ոչ միայն «Հետախույզի օրագրի», այլև 106.5 կայանի գրեթե բոլոր հաղորդումների համար:

Նախորդ տարվա վերաբերյալ կարճ ամփոփում կարելի է անել մի նախադասությամբ՝ լարվածությունը սահմանում պահպանվում էր: Բաց աղբյուրներում կային թվեր, թե որ ամսին ինչքան զոհ ենք ունեցել, թե 2014 թ. որ ամսին ինչքան զոհ ենք ունեցել. կարելի էր համեմատական անցկացնել: Այդ թվերին ես հիմա տիրապետում եմ, բայց շատ դժվար է թվերով ընդհանուր պատկեր ստանալ՝ 7 զոհ, 3 զոհ, քանի որ ցանկացած զոհված հայ զինվոր մի հայ զավակ է, հայ տղամարդ: Համենայն դեպս, շատ լուրջ փոփոխություններ չեն եղել մեր կորուստների տեսակետից: Ինչ վերաբերում է ձեռքբերումներին, 2014 թ. ավելի բեղմնավոր էր, որովհետև 2015 թ. չեղավ այն, ինչ որ եղել էր 2014 թ.՝ դիրք գրավել կամ մեր տրամադրության տակ վերցնել մոտ 100 կմ2 տարածք, որը մինչ այդ մեր ձեռքում չէր, իսկ Նախիջևանի հատվածում մի դիրք բարձրանալով՝ մենք կարողացանք մոտ 100 կմ2  վերադարձնել ՀՀ տրամադրության տակ: 2015 թ. այդպիսի բան չի եղել: Հակառակորդների (դուք գիտեք, որ մենք չունենք թշնամիներ, ունենք հակառակորդներ, որովհետև ԱՀ կամ Օսմանյան Թուրքիայի համար մեծ պատիվ կլիներ լինել հայ ազգի կամ հայկական պետությունների թշնամի. ընդամենը հակառակորդներ են) մոտ պրոբլեմներ են առաջացել. մերձկասպյան շրջանը ճգնաժամի ընթացքում սպառեց այս 10 բերրի տարիների ընթացքում իր կուտակած գրեթե բոլոր գումարները: Մեր աղքատությունը մեր օգտին աշխատեց՝ մենք գրեթե ոչինչ չկորցրեցինք, որովհետև կորցնելու բան չունեինք, իսկ թուրքերը կորցնում ու կորցնում էին, և մինչև օրս էլ կորցնում են:

Իսկ մերձկասպյան Թուրքիայում լարվածություններ են առաջացել, իսկ մինչև այդ գոնե վիզուալ մակարդակով հնարավոր չէր նման բանի հետևել: Շիական շարժումն է գլուխ բարձրացնում, ազգային փոքրամասնություններն են գլուխ բարձրացնում: Գլուխ են բարձրացնում նաև սուննի թուրքահպատակները: ԻԳԻԼ-ի՝ Սիրիայի տարածքում այդ ավազակային խմբավորման կազմում մարտական պատրաստություն, մարտական փորձ ունեցողները վերադառնում են և թուրքերի համար գլխացավանք են առաջացնում: Նրանք լուրջ պրոբլեմներ ունեն հիմա, որոնց քիչ անց կանդրադառնանք, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ մենք լուրջ ձեռքբերումներ չունենք, բայց հիշենք և՛ Օսմանյան Թուրքիայի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական լուրջ ձախողումները, որ նրանք ունեցան Ռուսաստանի ինքնաթիռը խփելու արդյունքում, և՛ մերձկասպյան թուրքերի ունեցած պրոբլեմները, ինչից մենք կարողացանք խուսափել: Կարճ ասած՝ հակառակորդի վատ լինելն ավելի ուժեղացնում և հզորացնում է մեր վիճակը: Հակառակորդի թուլանալու միջոցով մեր վիճակն ուժեղացնելու հարցում մեծ դեր խաղաց նավթի գների անկումը: Նավթի գների անկումը բերեց նրան, որ ԱՀ-ը՝ մերձկասպյան շրջանը իր նավթային ազդեցությունը չկարողացավ պահպանել և թուլացրեց իր ձայնի հզորությունը, և նրանց արդեն այդպես լուրջ չեն նայում, արևմուտքից, Եվրոպայից և Ամերիկայից «մտահոգություն են հայտնում» Բաքվում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Այդ ամենը մեր օգտին է: Կարճ ասած՝ մեր հակառակորդի թուլանալու արդյունքում մենք մի քիչ ուժեղացանք: Ինչ վերաբերում է թալիշներին, Թալիշստանի նախկին Թալիշ-Մուղանյան Հանրապետությանը, որը 1993 թ. ոչնչացրեց Հեյդար Ալիևը, դրա հարակից տարածքներում խժդժություններին, դրանք կարելի է անվանել ոչ թե ազգային փոքրամասնության հետ կապված խնդիրներ մերձկասպյան թուրքերի մոտ, այլ ավելի շուտ՝ շիական: Այս պահին նրանք շիական խնդիրներ ունեն թե՛ Բաքվի կողքին՝ Նավթալանում (Կովկասի պարսիկները կամ թաթերն առաջացրեցին), թե՛ հիմա՝ ալ-Նիմրիի սպանությունից հետո, կարծես թե, հարավային շրջանում շիա մուսուլմանները գլուխ են բարձրացնում:

Շատ հետաքրքիր բան է ստացվում. մերձկասպյան թուրքերը, իրենք լինելով շիա, համենայն դեպս, թե՛ մուսուլմանական շիա գաղափարախոսությունից են իրենց հեռու պահում, որովհետև պարսկական ազդեցությունը շատ մեծ է մուսուլմանական 15 տոկոս կամ գուցե ավել կամ պակաս շերտ ունեցող ժողովուրդների մեջ, թե՛ համաթուրքական ընդհանուր գաղափարներից են իրենց հեռու պահում, որպեսզի շատ լուրջ ազդեցության տակ չհայտնվեն Օսմանյան Թուրքիայի կողմից, որովհետև աստիճանաբար բոլոր թուրքալեզու պետությունների համար հասկանալի է դառնում, որ Օսմանյան Թուրքիան ոչ թե ուզում է իր «եղբայր ժողովուրդներին» միավորի և ոչինչ չխնայի նրանց օգնելու համար, այլ միավորում է զուտ այն պատճառով, որ կարողանա բազմաթիվ թուրքալեզու ժողովուրդներին օգտագործել իր քաղաքական շահերն առաջ տանելու նպատակով: Կարճ ասած՝ Բաքուն այդ տեսակետից բավականին խելամիտ էր իրեն պահում՝ թե՛ շիաներից էր հեռու մնում՝ միևնույն ժամանակ շեշտելով նրանց՝ ոչ սուննիական լինելը, թե՛ համաթուրքական նախագծերի մեջ էր ընդգրկվում, բայց զգուշավոր գայլ էր՝ 4 թաթով չէր թաթախվում: Սակայն 2 աթոռի վրա նստելը, ինչպես սրանից առաջ ցույց տվեց մեր փորձը, երբ փորձում էինք հա՛մ Եվրասիական, հա՛մ Եվրոպական Միության հետ ինչ-որ խաղեր անել, շատ դժվար է, և Բաքվի մոտ հիմա խնդիր է առաջացել. այն պետք է կողմնորոշվի՝ թուրքական ազդեցության տակ հայտնվի, թե շիա-պարսկական ազդեցության տակ հայտնվի: Հնարավոր չէ այդ երկուսից խուսափելով՝ մանավանդ այսօրվա Բաքվի թուլանալու և աղքատանալու պարագայում մնալ ինքնուրույն, միևնույն ժամանակ չհայտնվել մի ուրիշ ուժի՝ Ռուսաստանի ազդեցության տակ: Այդ ամենը կարող է բերել լուրջ արկածախնդրության:

Ես միշտ նշել եմ, որ պատերազմ չի լինի մի քանի տասնյակ տարի՝ 70 տարի կամ 100 տարի: Ես նկատի ունեի, որ մինչև լուրջ իրավիճակ չստեղծվի, որը կսպառնա նախիջևանյան դինաստիային՝ Բաքվում տիրող սուլթանների այդ դինաստիային, նրանք լուրջ ռազմական արկածախնդրությանչեն գնա, և մեզ մոտ թեթևակի պատերազմը չի վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, որովհետև դա կարող է ինչ-որ տեղ վտանգել նրանց իշխանությունը Բաքվում: Սակայն հիմա իշխանությունը վտանգվել է. ոնց որ թե բավականին լուրջ վտանգներ են, և զարմանում եմ, երբ շատ-շատերն ուրախանալով ասում են՝ այդ լարվածությունը շուտով կբերի այն բանին, որ Ալիևի կլանը կհեռանա այդտեղից: Ինչի՞ վրա եք ուրախանում՝ հոյոկապ կլան է, ամեն ինչ անում է, որ մեզ այնքան էլ շատ վնաս չտա. այս կատակի մեջ բավականաչափ լուրջ բան կա՝ հսկայական գումարներ վատնում է Լուվրում, Փարիզում կամ Դուբայում. ի՞նչ է եղել, թող անեն, կոռուպցիա՞ է տիրում՝ շատ լավ է, դրա մասին ընդհանրապես խոսել պետք չէ, արժե ժամանակ առ ժամանակ հայհոյել Իլհամ Ալիևին, որ թուրքը մտածի, թե ինքը լավ նախագահ ունի: Իսկ ալիևյան կլանի դիրքերի թուլացումը կարող է ստիպել նրանց պատերազմական իրավիճակն ավելի թեժացնել, որպեսզի շեղեն ուշադրությունը ներքին պրոբլեմներից՝ սոցիալական, քաղաքական կամ թեկուզ կրոնական ինչ-որ իրավիճակների հետ կապված լարվածությունը շեղեն արտաքին թշնամու վրա: Արտաքին թշնամու դերում մենք ենք արդեն մոտավորապես 25-26 տարի, և չեմ կարծում, որ նման արկածախնդրությունը թուրքերին մեծ դիվիդենտներ բերի: Բնական է՝ կջարդենք, կծեծենք, ուղղակի մեծ կորուստներ են լինելու: Եթե մի քիչ խելացի լինենք, պատրաստ կլինենք ԱՀ կործանմանը և մերձկասպյան ֆեդերացիայի ստեղծմանը, իսկ եթե խելացի չենք, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ նրանք կփլուզվեն, թե ոչ: Օրինակ՝ շատ են խոսում այն մասին, թե իբր շուտով Օսմանյան Թուրքիան կկործանվի, կփլուզվի, մեզ կտան Կարսի նահանգը. ո՞վ կտա, եթե դու պատրաստ չլինես վերցնել այն, ինչ որ քեզ է պատկանում: Նույն ձևով եթե դու պատրաստ չես Բաքվում տիրած իրավիճակը ծառայեցնել քո շահերին, ո՞ւմ է պետք, որ նրանց մոտ մեծ պրոբլեմներ կան: Իսկ ի՞նչ առումով պատրաստ չես. պատրաստ չես պետական մակարդակով: Իսկ ի՞նչն է խանգարում պետական մակարդակով պատրաստ լինելուն. կարելի է ասել՝ հասարակության ոչ ադեկվատ լինելը: Մի պահ ընդհատվենք. եթե հանկարծ Բաքվի ռեժիմը տապալվի, մեր հասարակությունը, մեր բնակչությունը պատրա՞ստ է Օսմանյան Կայսրության քանդվելու և փոխարենը Քրդստան կամ այլ երկիր ստեղծվելու դեպքում մեր պապերի հողի գոնե մի փոքր կտորը՝ թեկուզ Սուրմալու նահանգը հետ վերցնել Արարատ լեռով: Բանակը, կարծես թե, այնքան էլ պատրաստ չէ առաջ գնալուն, պաշտպանվելուն հոյակապ պատրաստ է. ես նույնիսկ համոզված եմ, որ եթե անգամ Օսմանյան Թուրքիան որոշի ազերիներին օգնել ռազմական տեսանկյունից, չի կարողանա Արաքսը այդպես հեշտությամբ անցնել: Կարելի է ասել՝ թուրքական բանակը կկանգնեցնեն Արաքսի աջ ափում: Բայց թուրքական զորքի՝ կանգնեցնելուց հետո առաջ գնալ, նույն ձևով մերձկասպյան թուրքերի՝ Ղարաբաղի լեռների մատույցներում կանգնեցնելուց հետո մենք ի զորո՞ւ ենք դուրս գալ Քռի աջ ափ: Չէ՞ որ հաղթանակի արդյունքներից չօգտվելը նշանակում է հաղթանակում որևէ պրետենզիաներ չունենալ, այսինքն՝ պայքարել զուտ ողջ մնալու համար, ոչ թե ինչ-որ տեղ թեթևացնել մեր ապագա սերունդների վիճակը, որպեսզի նրանք նման խնդիրներ չունենան՝ լինել, թե չլինել, ինչի վտանգը այսօր, կարելի է ասել, մեր Հայաստանի գլխին կախված է ճոճվող սրի նման:

1990 թ. այս օրերին մոտ 1 շաբաթից ավել ջարդեր էին տեղի ունենում Բաքվում. զարմանալի բան է՝ մոտավորապես հունվարի 13-ից ջարդերը սկսվել էին, հունվարի 19-20 ԽՍՀՄ ղեկավարությունը որոշեց գեներալ Լեբեդի զորքերը՝ դեսանտային ստորաբաժանումը, մտցնել Բաքու: Եվ մենք դա ընդունում ենք իբրև նորմալ վիճակ, որ մեր հայերի բազմահազարանոց, մի ստվար զանգված հույս ուներ, որ թուրքերն այլևս առաջվանը չեն այն դեպքում, երբ դրանից ընդամենը 2 տարի առաջ Սումգայիթ էր տեղի ունեցել: Եվ երբ մենք Սումգայիթ ենք ասում, մոռանում ենք, որ դա ոչ միայն Սումգայիթում է տեղի ունեցել: 1988 թ. ձմեռվա վերջ-գարնան սկիզբ ջարդեր սկսվեցին ԱՍՍՀ գրեթե բոլոր տարածքներում, անգամ հայաշատ Գյանջայում (Գանձակ)՝ այն ժամանակվա Կիրովաբադում. բնակչության կազմում գրեթե 35-40 տոկոս հայ ունենալով՝ այդ քաղաքը չխուսափեց հայկական ջարդերից: Եվ մենք, կարելի է ասել, էշի ականջում քնել էինք այն աստիճան, որ Բաքվում տարբեր գնահատականներով մինչև 100.000 մարդ էր նստած և սպասում էին, որ սա առաջվա թուրքը չէ, այսօրվա թուրքն ուրիշ է: Եվ, ցավոք, մենք հսկայական կորուստներ ունեցանք՝ թե՛ ֆինանսական ռեսուրսների, թե՛ մարդիկ սպանվեցին գազանաբար: Մարդիկ կան, որ մինչև օրս Օսմանյան Թուրքիայի հետ «սիլի-բիլիներ են խաղում»՝ հանգստանում են այնտեղ: Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում. ե՞րբ է այնպես լինում, որ թուրքը՝ իր էությամբ առաջ է քաշում ջարդարարությունը: Դուք ուշադրություն դարձրե՞լ եք՝ երբ շանը չես թողնում ինչ-որ բան անել, օրինակ՝ ուրիշ շան հետ կռվել, քաշքշում ես, նա պտտվում է և այդ արգելող ձեռքն է կծում. դա միանգամից հաղթանակ տոնել չկարողանալու անզորությունից է և հարձակվում է կողքինների վրա: Նույնը թուրքն է՝ եթե ժամանակին Զանգեզուրում՝ Մեծ Սյունիքում, և Ղարաբաղում նա ինչ-որ թեթևակի դիմադրության էր հանդիպում, նա շրջվում և սկսում էր շրջապատում ապրող հողագործ հայերին կոտորել: Նմանատիպ բան տեղի ունեցավ, երբ Նուրի փաշայի զորքերը մտան Բաքու. երկար ժամանակ Բաքու չէին կարողանում մտնել: Նրանց դիմաց այն ժամանակ կանգնած էին բոլշևիկական իշխանությունները Ստեփան Շահումյանի գլխավորությամբ: Եվ նրանք մտան ու սկսեցին հայերին ջարդել ջղայնությունից, որ չէին կարողանում ինչ-որ հարցեր լուծել: Նույնը Օսմանյան Թուրքն էր. չէր կարողանում Ռուսաստանի հախից վայրկենապես գալ՝ Սարիղամիշի օպերացիայում անգամ քիչ էր մնացել, որ իրենց անգամ ռազմական նախարարն ընկներ ռուսների ձեռքը: Նրանք նախօրոք պլանավորված կերպով, բայց հենց այդ ժամանակ սկսեցին հայերին ջարդել: Եվ ի՞նչ է կատարվում. այսօրվա մեր որոշ քաղաքացիներ՝ տասնյակ հազարավոր մարդիկ, հանգստանում են թուրքական լողափերում:

Իսկ ուշադրություն դարձրեք, թե ինչ է տեղի ունեցել վերջին օրերին. ռուսական ավիացիայի մի միավոր խոցելու պատճառով ռուսական կառավարությունը սկսեց զբոսաշրջիկներին հետ կանչել, ինչ-որ էմբարգոներ, և այլն, և հենց Ստամբուլում մի քանի օր առաջ ահաբեկչական գործողություն տեղի ունեցավ, միանգամից 3 հոգի ռուսահպատակ կամ, միգուցե, հենց ռուս (անունները չեմ բարձրաձայնում), ձերբակալվեցին այն պատճառաբանությամբ, որ նրանք Անթալիայում՝ առողջարանային տարածքում, ԻԳԻԼ-ի հետ կապ էին պահպանում, և նրանք էին այդ գործողությունը կազմակերպել: Թուրքն այդպիսի տեսակ է՝ երբ մեկին չի կարողանում ապտակել, շրջվում է և հարվածում է տվյալ մեկի բարեկամին կամ ընկերոջը, որը շատ ավելի թույլ և անպաշտպան է, քան այդ մեկը, որը չպարտվեց:

1900 թ. հունվարին մենք նույն սխալն էինք կրկնել, ինչ որ մշտապես կրկնում ենք՝ մտածելով, որ այսօրվա թուրքն առաջվա թուրքը չէ, քաղաքակիրթ է, և այլն: Ես համոզված եմ՝ ամռանը նույնպես լողազգեստներով բազմահազարանոց հայկական դեսանտ է լինելու Անթալիայի լողափերում. ինչպե՞ս կարելի է: Նայեք Արշակ Զաքարյանի ֆիլմը, հոյակապ ֆիլմ է, «Բոյկոտ» է կոչվում: Այնտեղ նկարագրվում է, թե ինչպես է ձեր ծախսած գումարը վերածվում փամփուշտի, որով կրակում են հայ զինվորի վրա: Դեկտեմբերի դեպքերը շատ ուսուցողական են. չի կարելի մոռանալ, թե թուրքն ինչ է իրենից ներկայացնում. նա միշտ մնալու է այն, ինչ եղել է: Համենայն դեպս, 1-2 սերունդ է արդեն, որ մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում: Անգամ կարելի է ասել, որ ավելի շատ՝ 10 սերունդ:

Ես չեմ ուզում խոսել իմ համոզմամբ սխալ կարծիքի մասին, որ այսօր տիրում է շատ շատերի մոտ, թե ԽՍՀՄ ղեկավարությունը պլանավորել էր ԽՍՀՄ փլուզումը, և Բաքվի այդ ջարդերը նրանք հրահրեցին, որպեսզի մենք հանկարծ ԽՍՀՄ փլուզվելուց հետո իրար հետ ընկեր չլինենք: Նախ՝ մենք երբեք չենք կարող թուրքի հետ ընկեր լինել, երկրորդը՝ չեմ էլ ուզում այդ թեմայով խոսել: Ռուսաստանի ղեկավարությունն առանձնապես բարի պտուղ չէր, տականքների ժողովածու էր, որ փորձում էր հակասովետական, հակառուսական ցանկություններին և իմպուլսներին ազատություն տալ, որ թուրքը մի քիչ գազանություն անի և հանդարտվի: Ի միջի այլոց, նրանք չսխալվեցին, որովհետև 1 տարի անց տեղի ունեցավ հանրաքվե, որը ցույց տվեց, որ մերձկասպյան թուրքերն արդեն ԽՍՀՄ-ին կողմ քվեարկեցին: Փաստորեն, հայերի արյան հետ մեկտեղ նրանք այդ կուտակված էներգիայից ազատվեցին:

Ես կցանկանայի մեկ այլ բան ներայացնել հենց 1990 թ. հունվարի հետ կապված: Թուրքերը հարձակվել էին Երասխավան գյուղի վրա, հասել էին մինչև գինու գործարան, ինչի արդյունքում զոհվեցին մի քանի հայ ազատամարտիկ, որոնցից մեկը, ցավոք, իմ կարծիքով, այնտեղ տեղ չուներ, չպիտի լիներ ազատամարտիկների շարքում, կռվի դաշտում, մի հոյակապ գաղափարախոս, որը, վստահաբար, շատ ավելի մեծ օգուտ կտար Հայաստանին իր խոսքով, իր մտքի աշխատանքով, քան իր բազուկով և զենքով. խոսքը Մովսես Գորգիսյանի մասին է: Միգուցե, նա ավելի ճիշտ էր. չգիտեմ, բայց, համենայն դեպս, շատ ափսոս, որ Մովսեսը զոհվեց հենց 1990 թ.: Նրա հետ զոհվեց նաև Երոն, բայց Մոսոն քաղաքական գործիչ էր: Մովսես Գորգիսյանն այն տղան էր, որն առաջինը ԽՍՀՄ-ում 80-ական թթ. վերջում եռագույնը Ազատության հրապարակում բարձրացրեց: Եվ ափսոս, որ նա 1990 թ. հունվարի 19-ին զոհվեց:

Երևի կարիք կա համառոտ խոսել նաև մի բանի մասին, որը, թերևս, անձամբ ինձ է վերաբերում: «Հայկ» կինոստուդիան վավերագրական ֆիլմ է նկարահանել հատուկ նշանակության խմբի վետերանների մասին: Ֆիլմը պատրաստ է, և փետրվարի 10-ին տեղի կունենա պրեմիերան: Տեղը, կարծես թե, հստակ է, բայց դեռ չասեմ տեղի մասին, որովհետև հաստատ համոզված չեմ, որ կոնկրետ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա, բայց ամսի 10-ին լինելու է պրեմիերան: Տեղը երևի հետո կհայտարարենք:

Այսքանով՝ վերջ: Բարով մնաք:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan