Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խոպանի այլընտրանքը. մի հաջողված գյուղի պատմություն. «Կյանքի որակ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Ուրցաձոր համայնքում մշակութային ու տնտեսական զարգացումներն այլ հուն ունեն: Այստեղ չեն սպասում համայնքների խոշորացման կամ էլ խոստումնալից համայնքային ծրագրերի, այլ սովորում են օգտագործել սեփական գյուղի ներուժն ու մարդկային ռեսուրսը: Ուրցաձորի «Ար օր» մշակութային կենտրոնը մի տարում խաչքարվեստի դպրոցից վերածվել է մշակութային կյանքի խաչմերուկի: Բացի այն, որ կենտրոնի սաների համար դասավանդվող արհեստներն անվճար են, կենտրոնը Ուրցաձոր գյուղն ու համանուն համայնքը վերածել է էկոտուրիզմի խաչմերուկի: Պահպանվում է բնությունը, շահում է համայնքը, զարգանում են ենթակառուցվածքները: Իսկ տուրիստի համար ամենակարևորը համայնքի բնակչի էներգիան ու հյուրընկալությունը ստանալն է: Նրանք մեծ սիրով ցրտին ժամերով քար են տաշում ու փոքրիկ այդ բեկորը տանում իրենց հետ:
«Կյանքի որակ» հաղորդաշարի հյուրերն են «Ար օր»-ի հիմնադիր ղեկավար Գարիկ Հովհաննիսյանը, Խաչքարագործ վարպետ Վարազդատ Համբարձումյանն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկոտուրիզմի ծրագրի համակարգող Վահագն Վարդումյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan