Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հուշեր մեծ գիտնականի կյանքից.«Երկիր Զաբախա»՝ Արամ Ինճիկյան

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Բազմաթիվ հուշեր, որոնք կապված են հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970), ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Արամ Ինճիկյանի  (1910, Ախալցխա - 1975, Երևան) հետ, կարիք կա փրկելու մոռացությունից:

Երբ Արամ Ինճիկյանը Մեծ հայրենականի տարիներին հայտնվում է գերության մեջ, և շատերը հույս չունեին որ նա կվերադառնա, մեծն Իսահակյանը գնում է եկեղեցի, մոմ է վառում և աղոթում է իր հոգևոր զավակի՝ Ա. Ինճիկյանի վերադարձի համար: Ա. Ինճիկյանի՝ գերությունից փրկվելուց և հայրենիք վերադառնալուց հետո Դ. Դեմիրճյանը և Ավ. Իսկահակյանը խնդրանքով մոտենում են ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանին և միջնորդում, որպեսզի Ա. Ինճիկյանն ստանա բնակարան: Անտոն Քոչինյանը, ով Լոռիում ժամանակին եղել է Ա. Ինճիկյանի աշակերտը և իր մաքուր հայերենի համար մշտապես երախտապարտ է եղել իր ուսուցչին, ուրախանում է, որ իր սիրելի ուսուցիչը ողջ և առողջ վերադարձել է պատրեազմից և անմիջապես կարգավորում վերջինիս բնակարանի հարցը: Նաև այն մասին, թե ինչպես է Արամ Ինճիկյանի կինը՝ Ախալցխայի նշանավոր Նալբանդյանների տոհմի դուստր Մանիկը, հետպատերազմյան ծանր շրջանում մի օր Մարտիրոս Սարյանի հետ հյուր եկած Ավ. Իսահակյանին սովորեցնում ուտել Վարպետի չսիրած կարմիր լոբին:   

Հայտնի գրականագետի բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց շարքում նաև Թումանյանի կյանքի և ստեղծագործության պատմության երկրորդ մասը (առաջին մասը՝ 1869-1899 թթ. ընդգրկող հատվածը հրատարակվել է 1969 թ.), իսահակյանագիտական և այլ արժեքավոր գործեր դեռևս անտիպ են: Այս ամենի մասին զրուցում ենք Ա. Ինճիկյանի աղջկա ամուսնու՝ «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանի հետ:   

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan