Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

EgyptAir-ի աղետից հետո Airbus-ն առաջարկում Է ինքնանետվող «սեւ արկղեր» օգտագործել

EgyptAir-ի աղետից հետո Airbus-ն առաջարկում Է ինքնանետվող «սեւ արկղեր» օգտագործել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
EgyptAir-ի աղետից հետո Airbus-ն առաջարկում Է ինքնանետվող «սեւ արկղեր» օգտագործել

Airbus ընկերությունն առաջարկել Է օգագործել «սեւ ակղեր», որոնք կարող են աղետի դեպքում ինքնանետվել ինքնաթիռից՝ վերացնելով դժվարին որոնումների անհրաժեշտությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 1-ին այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր ինժեներին:

Գործակալության տվյալներով՝ Airbus-ում նշում են, որ մայիսի 19-ին Միջերկրական ծովում Եգիպտոսի EgyptAir ընկերության հանրանավի կործանումը եւս մեկ փաստարկ Է ինքնաթիռների այս տիպի ինքնագրիչների օգտին:  

«Եթե մենք ինքնանետվող «սեւ արկղեր» ունենայինք, շատ ավելի հեշտ կլիներ դրանք գտնելը»,- մեջբերում Է գործակալությունն ընկերության ինժեներական ապահովման գծով փոխնախագահի հայտարարությունը, ով նաեւ հավելել Է, որ Airbus-ն արդեն աշխատում Է դրա վրա:

Ինչպես նշում Է գործակալությունը, ինքնանետվող «սեւ արկղերն» աղետի դեպքում կանջատվեն ինքնաթիռի պոչամասից եւ կմնան ջրի մակերեւույթին՝ տալով աղետի ազդանշան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan