Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Քաղաքաշինության հետևանքով դեգրադացվում է մայրաքաղաքի էկոհամակարգը

Քաղաքաշինության հետևանքով դեգրադացվում է մայրաքաղաքի էկոհամակարգը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Քաղաքաշինության հետևանքով դեգրադացվում է մայրաքաղաքի էկոհամակարգը

Սխալ կազմակերպված քաղաքաշինությունը նպաստում է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի վատթարացմանը և աղետների ռիսկերի աճին: ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստի ընթացքում նման կարծիք է հայտնել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է, քանի որ Երևանի Քաղաքաշինության խորհրդի կազմում ներգրավվել են էկոլոգիական ՀԿ-ներ: Այնուամենայնիվ, նախկինում արված սխալների հետևանքով քաղաքը մտել է էկոլոգիական աղետի գոտի:«Անկախության տարիներին կատարյալ հակաէկոլոգիականքաղաքաշինություն է իրականացվել հատկապես Երևանի կենտրոնում. ոչնչացվել է պատմամշակութային ժառանգությունը, աճել են բոլոր էկոլոգիական  ռիսկերը»,- ասում է Դանիելյանը: Բարձրահարկ շենքերը կառուցելիս հաշվի չեն առնվել ենթուկառուցվածները. դա շարունակվում է նաև այսօր: Արդյունքում՝ աճում են տրանսպորտային խնդիրները, խցանումները, սեյմսիկ և այլ էկոլոգիական ռիսկերը. կանաչ տարածքներն օղակաձև ֆունկցիան չեն կարողանում կատարել, քամիները չեն կարողանում մաքրել օդային ավազանը, իսկ եթե արդյունաբերությունը սկսի գործել, քաղաքում անհնար կլինի շնչել:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan