Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արծվիկ Մինասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Արծվիկ Մինասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արծվիկ Մինասյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կողմերը քննարկել են էկոտուրիզմին, երկրների տնտեսություններում էկոլոգիապես մաքուր, նվազագույն արտանետումներով տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության, երիտասարդ մասնագետների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև միջազգային հարթակներում ակտիվ համագործակցության և միասնական շահերի առաջ մղմանն առնչվող հարցեր:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին անդրադարձել է  բնապահպանության ոլորտում երկու երկրի մասնագետների կողմից իրականացվող մոնիթորինգի չափորոշիչների համադրման, էկոտեղեկատվության փոխանակման, երկու երկրի մասնագետների կողմից իրականացվող դիտարկումների համատեղ իրականացման հարցերին:

Շեշտելով, որ էկոլոգիական պահանջների պահպանությունը տարածաշրջանի բոլոր երկրների պարտավորությունն է` Արծվիկ Մինասյանը պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումներ հաճախ կազմակերպել և նոր թափ հաղորդել բնապահպանության ոլորտում երկու երկրի համագործակցությանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan