Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը

Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը կարգավորում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը

ՀՀ կառավարությունն առաջարկում է կարգավորել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ընթացակարգը: Ազգային ժողովը քննարկում է «Ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանն ընդգծել է, թե նախագծով առաջարկվում է սահմանել, որ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքը կտրվի մրցութային կարգով, որը հնարավորություն կտա կազմակերպությունն ընտրելիս հաշվի առնել վերջինի ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը:

Փոխնախարարը պարզաբանել է, որ ներկայում գործող ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով բոլոր տեսակի օգտակար հանածոների համար գործում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման միևնույն ընթացակարգը: Սակայն Օրենսգրքով չեն կարգավորվում ռադիոակտիվ հումքի (որպես ռազմավարական նշանակություն ունեցող հումք) երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները: Ռազմավարական նշանակություն ունեցող՝ ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքը նախատեսվում է տրամադրել մրցութային կարգով, որով կապահովվի մրցակցային հավասարություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan