Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1.53 մլն դրամ

Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1.53 մլն դրամ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բնապահպանության նախարարությունը պետբյուջե է մուտքագրել 1.53 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 10-14-ն իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.6մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 0.4մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հզ.դրամի և հաշվարկվել է 307.1.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից  ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 7 ծառերի համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 125.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Արարատի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 52.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված ծառի համար կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 22.6հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 6 ծառերի համար կայացվել է 50.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 107.5հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      

Վայոց Ձորի տարածքային բաժնի ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի 18 հատ ծառի ապօրինի հատման դեպք, ինչի հիմքով հարուցվել է վարչական վարույթ:

Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմի խախտում՝

Շիրակի տարածքային բաժինը մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 80.0հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Թափոնների հաշվառման, տեղադրման կարգի պահպանման ոլորտ՝

Արագածոտնի տարածքային բաժինը թափոնների անձնագրերը սահմանված կարգով և ժամկետում ձեռք չբերելու համար մեկ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում.

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 200.0հազար դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 72.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է նաև վառելափայտի ապօրինի տեղափոխման մեկ դեպք: Փաստաթղթերը գտնվում են քննարկման փուլում:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝

Կոտայքի տարածքային բաժնի կողմից ձկնորսության ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում առգրավվել է 196 հատ /88.5 կգ/  «սիգ» և 15 հատ գետի «կողակ» տեսակի ձուկ, 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 64 հատ/32կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ: 

Անտառների ու կենսաբազմազանության և ՀԹՎՆՎ և ընդերքի ԲՎ բաժինների կողմից համատեղ հայտնաբերվել և առգրավվել է 56 հատ /28կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Երևանի «Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել և առգրավվել է 40 հատ /10կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Առգրավված ձկները հանձնվել է Սևանի թիվ 3 մանկապարտեզ: Բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ հայտնաբերել է 5 հատ ցանց և 93 հատ խեցգետին: Ցանցերը ի պահ են հանձնվել «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ, իսկ առգրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:  

Շիրակի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 16 հատ /4.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 20 հատ /14կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչը հանձնվել է  Վանաձորի մանկատուն:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել է 15 հատ գետի «կողակ» ձուկ, ինչը հանձնվել է «ՍՈՍ» Մանկական գյուղ ինտեռնատի Իջևանի մասնաճյուղ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.53 մլն դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan