Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 22.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 22-ին՝ ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը: Լեհաստանից Եվա Սալ­կե­վիչ-Մյու­ներ­լինը  հանդես կգա «Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան վնաս­նե­րի հա­տուց­ման հար­ցի քննար­կու­մը միջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րի հի­ման վրա»  զեկուցումով, իսկ Հայաստանից  Ար­մեն Մա­րուք­յանը՝  «Հայոց ցե­ղաս­պա­նութ­յան հետ­ևանք­նե­րի հաղ­թա­հար­ման հնա­րա­վոր ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ուր­վագծ­ման հար­ցի շուրջ»  զեկուցումով: Կներկայացվեն ևս 28 զեկույցներ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած ֆինանսական և գույքային կորուստները» թեմայով և այլ հարցերի վերաբերյալ:

Գիտությունների ազգային ակադեմիայում ևս մեկ միջոցառում: Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» ՀԿ  նախագահ Արա Աբրահամյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն  նվիրված է 2016թ. ընթացքում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության կատարած աշխատանքներին, հոկտեմբերին անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային առաջին ֆորումի արդյունքներին և առաջիկա ծրագրերին:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ը  ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ կազմակերպում է «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկում: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Հրավիրված են դեսպաններ, պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ:

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանը և «Հոգու պարտք» ՀԿ նախագահ Շողինե Հովհաննիսյանը կներկայացնեն «Արցախ քարտեզագիրքը»: Բացառիկ այս քարտեզագիրքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։ Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ֆորմատով ներկայացրած աշխատանք է, որտեղ տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի պատմության տարբեր ոլորտները:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա անդրադարձ կկատարի հայ-գերմանական հարաբերություններին, Գերմանիայի ներքին  և արտաքին քաղաքական հարցերին, ԵՄ-Հայաստան բանակցություններին և մի շարք այլ տնտեսական, քաղաքական, կրթական և մշակութային հարցերի:

Կոտայքի մարզի, Գեղարդ համայնքում կկայանա Չրի և խոտաբույսերի արտադրամասի բացման արարողությունը: Եվրոպական միության և Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրի շրջանակներում ընտրվել է «Ռիտարտ Գրուպ» գյուղատնտեսական կոոպերատիվը, որն իրականացնում է խոտաբուսային թեյերի և չրերի արտադրության գործունեություն Կոտայքի մարզի Գեղարդ համայնքում:

Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում տեղի կունենա միջոցառում նվիրված` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազային արվեստի երախտավոր, հմուտ մանկավարժ, Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջի հիմնադիր, երաժիշտ, բաս-կիթառահար Ակսել Բակունցի ծննդյան 70-ամյակին:

Ուշ երեկոյան էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցիչներ՝ Մերի Վարդանյանի եւ Անահիտ Ադամյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan