Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 23.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 23-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը կանդրադառնա արտաքին քաղաքական մարտահրավերներին ու ղարաբաղյան հիմնախնդրին:

Մեկ այլ փոխնախարար, այս անգամ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյան կներկայացնի Կառավարության ծրագրից բխող էներգետիկայի և բնական պաշարների ոլորտում սպասվող ծրագրերն ու բարեփոխումները:

Ավարտվել են բենզա և գազալցակայաններում իրականացված ստուգումները: Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը կներկայացնեն ստուգումների արդյունքները, ինչպես նաև՝ հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու միջոցառումները:  Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել 120 բենզա և գազալցակայանում:

Ավարտվել է հակաբիոտիկների իրազեկման շաբաթը: ՀՀ ԱՆ հանրային առողջության բաժնի պետ Քրիստինա Գյուրջյանը և ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը կանդրադառնան հակաբիոտիկների խնդրին:

«Dasaran» կրթական կենտրոնում տեղի կունենա հանրակրթության վիճակագրության «E-stat»  էլեկտրոնային վերլուծական գործիքի ներկայացման պաշտոնական արարողությունը:  Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Երևանում կանցկացվի «Հեռարձակման թվայնացումը եւ դրա հետ կապված մարտահրավերները մարզերում գործող հեռուստաընկերությունների համար» թեմայով: Ելույթներով հանդես կգան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Լոռի» ՀԸ տնօրեն Նարինե Ավետիսյան, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը, ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր ղեկավար Կոնստանտին Նազարովը կայցելեն «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոն Հայաստան՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը և քննարկելու Հայաստանում ծրագրավորման ոլորտում արդյունավետ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կանցկացվի ավանդույթ դարձած «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» շախմատային սեանսը գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ: Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Գրոսմայստերի հետ խաղալու հնարավորություն կունենա Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 20 աշակերտ:«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» միջոցառումների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan