Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 24.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ կմիավորվեն: Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության այսօր` նոյեմբերի 24-ին, կայանալիք նիստի օրակարգում: Գործադիրը կքննարկի նաև Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» վարկային համաձայնագրի նախագծին հավանություն տալու մասին հարցը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայը, ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ նախագահ Մերի Ներսիսյանը կամփոփեն «Կրծքով կերակրման հաղթարշավ» վեցամսյա ծրագրի արդյունքները: Նրանք կներկայացնեն Հայաստանում կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրի բոլոր բաղադրիչները, առաջին անգամ կցուցադրվեն հաղթարշավի ընթացքում ստացված՝ կրծքով կերակրումը խրախուսող գովազդային պաստառները, կպարգևատրվեն կրծքով կերակրման թեմայով լուսանկարչական մրցույթի հաղթողները:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը՝ 2016-17 ուստարվա պետական ավարտական քննությունների կազմակերպման նոր կարգի փոփոխությունների վերաբերյալ:

Երևանում անցկացվում է «Այսօրվա և վաղվա կիբեռսպառնալիքները» խորագրով «Kaspersky Security Day» գործնական կոնֆերանսը։ Այն կանցկացնեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներ Արմեն Կարապետյանը, Ալեքսեյ Գորելկինը, Ալեքսեյ Կիսելևը և Բուլատ Սիրաևը։ Գործնական կոնֆերանսի շրջանակում կանցկացվի նաև բիզնես-խաղ՝ ինֆորմացիոն անվտանգության թրեյնինգ։

Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում կանցկացվի «Ուսանողական աշուն 2016» փառատոնը: Այն նվիրված է ուրախների և հնարամիտների ակումբի 55 և ЕрМИ թիմի 25-ամյակներին: Համալսարանում կհյուրընկալվեն ЕрМИ թիմի անդամ, «Շարմ Հոլդինգի» գլխավոր տնօրեն, Հայաստանի ՈւՀԱ-ի ասոցիացիայի նախագահ Կարեն Ղազարյանը,  «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 25-ը Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը, Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը և Կանանց աջակցման կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Նինա Քանքանյանը կխոսեն թեմայի շուրջ:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության  հերթական զեկույցը, ըստ որի, Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը պետք է վերադարձնի Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը, ինչպես նաև Հռիփսիմե Խուրշուդյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը կանդրադառնան թեմային:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ կանցկացվի  հոբելյանական համերգ՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Երվանդ Երկանյանի ծննդյան 65-ամյակին: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կհնչեն երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի, Երևանի պետական կամերային երգչախմբի և «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կկայանա Հայաստանի հանրային հեռուստատեսության 60-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan