Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 25.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում կայացել է ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել է հայաստանյան պատվիրակությունը: Այսօր` նոյեմբերի 25-ին, Ազգային ժողովում նստաշրջանի աշխատանքները կամփոփեն ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները:

Մեկնարկում է «Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավում» ծրագիրը: Կառավարությունում ծրագրի պատասխանատուները կներկայացնեն մանրամասներն ու ակնկալիքները:

Մեկ այլ ծրագրի մասին: Այսօր տեղի կունան «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում ինստիտուցիոնալ խումբ ստեղծել այն կազմակերպությունների շրջանում, որոնք գնահատում են Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան գործարար միջավայրի մի շարք կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Այսօր կանցկացվի Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը կնախագահի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Օրակարգում կլինեն սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների եւ  2016 թվականի մյուս ծրագրերի ընթացքի մասին հարցերը:

Երևանում կանցկացվի «Պետական եկամուտների վարչարարությունը բիզնես միջավայրի բարելավման շրջանակներում» խորագրով աշխատաժողովը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը նոր հարկային օրենսգրքի և մաքսային հարցերով պարզաբանումների ու արդիականացման մասին:

Թռչնաբույծները հանդիպել են վարչապետի հետ, ոլորտի խնդիրների վերաբերյալ անցկացվել է խորհրդակցություն Գյուղատնտեսության նախարարությունում: Թռչնաբույծների միության խորհրդի նախագահ Սերգեյ Ստեփանյանը  կներկայացնի հանդիպումների մանրամանսերը և իրենց խնդիրների լուծման համար առաջարկվող ծրագրերը:

Երևանում կմեկնարկի Ընդդեմ գենդերահեն բռնության 16-օրյա քարոզարշավը: Անդրադարձ կկատարվի Ընտանական բռնության մասին օրենքի նախագծին: Կմասնակցեն՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, միջազգայի կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Իր աշխատանքներն է սկսում «Հայկական հանգույց. Հայոց գորգագործական մշակույթը» հանրապետական 2-րդ գիտաժողովը: Ներկա կլինի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Միջոցառման ընթացքում հայկական էթնիկ միջավայր ներկայացնող անկյունում՝ գորգի դազգահի մոտ կաշխատի ժողովրդական վարպետ, գորգագործ Սյուզան Ավետիսյանը: Գործվող և գրեթե ավարտին հասցված փոքր «Խաչգորգի» վերջին թելերը հյուսվելու են գիտաժողովի մասնակիցների ձեռքով, որից հետո տեղի կունենա գորգի ծիսական կտրում՝ ուղեկցվելով ծիսական գործողություններով և երգերով:

Նոյեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 59 տարեկան: Մ. Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂ-ի Շահումյանի Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղեկավարել է Մարտունու, Քարվաճառի, Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:  Զոհվել է 1993թ. Աղդամի շրջանում: Օրվա ընթացքում կլինեն միջոցառումներ, հրապարակումներ` նվիրված հերոսին:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Մշակույթի նախարարության աջակցությամբ կկայանա Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկո: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ՝ էստրադային և օպերային հանրահայտ երգիչները կկատարեն մեծ կոմպոզիտորի սիրված երգերը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan