Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 30.11.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Խնդիրներ` գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի մատակարարման ոլորտում:  Այսօր` նոյեմբերի 30-ին,  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կանցկացվի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի մատակարարման ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքները: Նիստի ընթացքում ՏՄՊՊՀ-ը կներկայացնի ինչպես բացահայտված խնդիրները, այնպես էլ հանդես կգա դրանց լուծման առաջարկներով:

Հայաստանում ձեմռային տուրիզմի ի՞նչ հնարավորություններ կան, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել ոլորտի զարգացման ուղղությամբ, որո՞նք են առաջիկա անելիքները:  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը, Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը, «Շիրակ տուրս» կազմակերպության տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը կներկայացնեն մանրամասներ:

Սարի թաղում կալանավորված բնակիչների փաստաբանները կհանդիպեն լրագրողներին: Նրանք կներկայացնեն Սարի թաղում կալանավորված քաղաքացիների դատական գործերի ընթացքը:

Մատենադարանի հիմնական մասնաշենքում կկայանա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի 2017 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության մանրամասներ:

ՀՀ կառավարության կողմից մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքերի պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հավանության է արժանացել գործադրի նոյեմբերի 3-ի նիստում և ներկայացվել է ՀՀ Ազգային Ժողով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է օրենքի նախագծի հանրային քննարկում: Միջոցառման ընթացքում ներկայացված կարծիքներն ու առաջարկները կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Դեկտեմբերի 1-ը  ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Օրվան ընդառաջ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրի հայաստանյան համակարգող Լենա Նանուշյանը, ինչպես նաև այլ մասնագետներ կանդրադառնան Հայաստանում հիվանդացության իրավիճակին, իրականացվող կանխարգելիչ ծրագրերին: Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ, Ցերեկային կենտրոնի առաջին համակարգող Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանն էլ կներկայացնի Ցերեկային կենտրոնի կողմից`  ՄԻԱՎ-ով ապրող և թմրամիջոցներ օգտագործող մարդկանց  ու նրանց ընտանիքներին տրամադրվող հոգևոր և սոցիալական աջակցությանն ուղղված ծրագրերը:

Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական  թանգարանում էլ տեղի կունենա պատմաբան, մշակութաբան, թանգարանագետ Նորա Դայանի «Մշակութային և բնության պահպանության ու պաշտպանության խնդիրները միջազգային կոնվենցիաներում և ՀՀ օրենքներում» ժողովածուի շնորհանդեսը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan