Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 01.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 1-ին , տեղի կունենա կառավարության նիստ: Գործադրի քննարկման օրակարգում է Հայաստանի պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը: Օրակարգային մեկ այլ հարցով էլ կառավարությունը հավանության կարժանացնի բնապահպանական խնդիրների ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակման և դրանցով նախատեսված գործողությունների մոնիթորինգի ընթացակարգերը:

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ, ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում կանցկացվի միջոցառում: Կմասնակցեն ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը,  ՀՀ- ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ- ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն: Նախատեսվում է նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն Ռուսաստանի կողմից  Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկայում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում Գյումրիում կանցկացվի «Հետազոտվի՛ր եւ եղի՛ր իրազեկ» խորագիրը կրող հանրային միջոցառում։ Միջոցառման ընթացքում կանցկացվի ՄԻԱՎ-ի եւ Հեպատիտ C-ի վերաբերյալ անվճար հետազոտություն Երեւանից ժամանած առաջատար մասնագետների կողմից։ Հանրային միջոցառումն ուղղված է հանրության շրջանում ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը։

Երևանում կկայանա Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովի բացման արարողությունը: Համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե և այլք կներկայացնեն մանրամասներ:

«ԱԺ մոնիտորինգ» ծրագիրը ամփոփել է 5-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված 41 պատգամավորների գործունեության  ընդհանուր  պատկերը՝ համադրելով մեծամասնական ընտրակարգով  ընտրված պատգամավորների  ծրագրային հիմնադրույթները, դրանց իրականացման կամ  չիրականացման  վերաբերյալ նրանց մեկնաբանությունները և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական տվյալները:Այսօր կներկայացվեն մոնիթորինգի արդյունքները:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Սարյանի անվան լարային քառյակը կներկայացնի ուսուցողական երաժշտական համերգային ծրագիր պատանիների համար։ Համերգային ծրագրում ներառված են երաժշտական հատվածներ հայտնի մուլտֆիլմերից։ Կատարվելու են նաև Կոմիտասի ստեղծագործություններից։ Ներկայացվելիք շատ ստեղծագործություններ լարային քառյակի կազմով կատարվելու են առաջին անգամ։ Ուսուցողական համերգը կայանում է Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակում։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա բանաստեղծ Հովիկ Հովեյանի ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկո և հեղինակի վերջերս հրատարակված «Руины Ноября» /«Նոյեմբերի ավերակները»/ ռուսերեն ժողովածուի շնորհանդեսը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան էլ կամփոփի տարին, կանդրադառնա գրանցված հաջողություններին ու առաջիկա անելիքներին:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan