Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 06.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 6-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի կունենա իրազեկում-հանդիպում՝ օծանելիք և կոսմետիկ արտադրանք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:

ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի «Աղետի գոտու բնակարանային ապահովման պետական ծրագրով» իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Երևանում տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը: Նախատեսված է ազատությունից  զրկման վայրերում անձի իրավունքների ապահովման հարցի շուրջ քննարկում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Դեկտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակում առաջին անգամ Հայաստանում կհյուրընկալվեն The Guardian-ի, BBC-ի, Հետաքննող լրագրողների բրիտանական բյուրոյի, Չեխիայի հետաքննական լրագրության կենտրոնի, այլ հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Կանցկացվի «Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում ու Վրաստանում. մարտահրավերներ եւ գործողությունների գերակա ուղություններ» թեմայով հանրային քննարկում: Հիմնական բանախոսներն են ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը եւ Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին: Քննարկմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի hայ արձակագիր, դրամատուրգ, ականավոր գրող, հայտնի «Նվագախմբի տղաները» ֆիլմի սցենարիստ Միքայել Շաթիրյանին նվիրված հիշատակի երեկո: Միջոցառմանը տեղի կունենա նրա «Արծաթե դար» պատմավեպի վերահրատարակված տարբերակի շնորհանդեսը, որը տպագրված է նաև ռուսերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

 «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունից դուրս գալու համար։ Լրագրողների հետ հանդիպմանը ակումբի ղեկավարությունը կներկայացնի առաջնությունից դուրս գալու պատճառները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan