Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 07.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ` 1988թի դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Այսօր օրվա թեման կլինի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում «Աջակցություն փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, կազմակերպում է «Հորիզոն 2020» - Ազգային կոնտակտային անձանց (ԱԿԱ) ուսուցումների երկրորդ շարքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից  ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ:

Երևանում կանցկացվի «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» խորագրով համաժողով: Կքննարկվեն էներգաարդյունավետության խթանմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցությանը, էներգախնայողության ծրագրերին վերաբերող հարցեր:

Տարին կամփոփի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նա կներկայացնի  Սևանա լճի ձնատեսակների և խեցգետնի պաշարի մասին տվյալներ:

ՀՀ քննչական կոմիտեում կանցկացվի հանրային քննարկում: Այն վերաբերում է ընտանիքներում կատարված սպանությունների քրեական գործերին:

Ամփոփվում են ԵՄ-ի և ԵԽ-ի Հայաստանում իրականացված համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագիրը կոչվում է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում»: ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում Հայաստանի իշխանություններին տրամադրվել է տեխնիկական և փորձագիտական աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ դեկտմբերի 7-ին կներկայացնի պաշտպանի պաշտոնական http://ombuds.am/ կայքի նորացված տարբերակը: Կայքի հիմնական նպատակն է հանրության շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի դերի եւ գործունեության վերաբերյալ իրազեկության բարձրացումը, ինչպես նաեւ տեղեկատվության առավել թափանցիկ ու մատչելի ներկայացումը: Կայքը հասանելի է 40 լեզվով, հագեցած է ժամանակակից տեխնիկական լուծումներով եւ հարմարեցված է նաեւ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Եվրամիությունը նպատակ ունի բարձրացնել իր աջակցության կյանքի կոչվող գործիքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, բացահայտել ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվող օգուտները: Այդ նպատակով Երևանում անցկացվում է քննարկում, որի ընթացքում կներկայացվեն Եվրոպական հարևանության գործիքի ներքո իրականացվող Թայեքս (TAIEX) և Սոսյու (SOCIEUX) ծրագրերը: Ներկա կլինեն  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ինչպես նաև Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս գործիքի պատասխանատու Իվանա Պետրիչևիչը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan