Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 08.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 8-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ կազմակերպում են կլոր սեղան- քննարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ:

Օրը հինգշաբթի է, իսկ դա նշանակում է, որ կառավարության հերթական նիստն է, օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր: Գործադիրը կքննարկի Հայաստանի և Հնդկաստանի կառավարության միջև բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի կնքմանը համաձայնություն տալու մասին հարցը:

ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ կմեկնարկի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երևանում կանցկացվի  խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողով: Այն կազմակերպում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ Եվրոպական հանձնաժողովի «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ լիազոր ներկայացուցչի տեղակալ Արտակ Ասատրյանը:

ՀՀ մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը դեկտեմբերի 7- 9-ը ՀՀ բոլոր մարզպետարանների զարգացման բաժինների ներկայացուցիչների համար կազմակերպում է 2-րդ դասընթաց-քննարկումը։ Դասընթաց-քննարկման աշխատանքների ընթացքին կհետևի ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իրականացրել է «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտություն: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և այլք կներկայացնեն հետազոտության մանրամասները:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին եւ 9-ին տեղի կունենա մեծ պրեմիերա՝ կբեմադրվի Աստոր Պիացոլայի «Maria de Buenos Aires» օպերա տանգոն: Ներկայացումների հատուկ հյուրն է լինելու աշխարհահռչակ բանդոնեոնահար Կարլոս Բուոնոն: Ներկայացումը բեմադրվում է Նոր երաժշտական թատրոնի եւ Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի համատեղ ջանքերով:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ամփոփում է 2016 թվականի աշխատանքները: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը, Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը կանդրադառնան կատարված աշխատանքին ու կներկայացնեն առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan