Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 09.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև ստորագրվելու է «Զարգացման քաղաքականության չորրորդ վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը: Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդն արդեն  քննարկել է Հայաստանի զարգացման քաղաքականության չորրորդ ֆինանսավորումը` 50 միլիոն ԱՄՆ դոլար գումարով:  Այսօր` դեկտեմբերի 9-ին, Համաշխարհային բանկի ավագ տնտեսագետ և առաջադրանքի թիմի համաղեկավար Գոհար Գյուլումյանը կներկայացնի Հայաստանի զարգացման քաղաքականությանն ուղղված ծրագիրը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ տեղի կունենան «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը համատեղ արտախորհրդարանական կուսակցությունների մասնակցությամբ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի նախագծի քննարկում» թեմայով:

Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: 2003թ-ի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան օրվա հաստատման առթիվ ստորագրեց փաստաթուղթ: Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից դրամական կամ ցանկացած այլ տեսակի կաշառք վերցնելը համարել հանցագործություն: Շատ երկրներում այդ օրը տեղի են ունենում խաղաղ ցույցեր, հանդիպումներ, սեմինարներ և բազմաթիվ այլ միջոցառումներ՝ նվիրված կոռուպցիայի դեմ պայքարին: Հայաստանում ևս նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Երևանում կանցկացվի «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի խորհրդատվական հանձնաժողովի նիստ: Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում՝ ծրագրի խորհրդատվական հանձնաժողովին և գործընկեր կազմակերպություններին կներկայացվի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների իրավիճակը Հաաստանում: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի կունենա Հայաստանի գիտաինովացիոն զարգացմանը նվիրված գիտաժողով, ինչի կապակցությամբ Հայաստան է ժամանել Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Միջոցառման ընթացքում քննարկվելու են ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի փորձագետների կողմից պատրաստված Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում ներառված եզրակացությունների իրականացման ընթացքը, Հայաստանի գիտական և ինովացիոն համակարգը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan