Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ապօրինի ծառահատումների համար հաշվարկվել է 9,88 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Ապօրինի ծառահատումների համար հաշվարկվել է 9,88 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ապօրինի ծառահատումների համար հաշվարկվել է 9,88 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից դեկտեմբերի 5-9-ը ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 630 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 8 որոշում և հաշվարկվել 9.88 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունը, Բուսական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 280 հազ. դրամ գումարով և հաշվարկվել է 9.88 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝ Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ՀՀ Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է 186 հատ ծառերի ապօրինի հատում և հաշվարկվել է 9573 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից 81 ծառի վերաբերյալ հաշվարկված 6200 հազ. դրամ վնասի տվյալներն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին հետագա ընթացք տալու համար:

Շիրակի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 101.25 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման 2 դեպքերի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 130 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում և հաշվարկվել է 3 000 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի կողմից ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 205.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 393 հատ /221.7կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ /դեկտեմբերի 1-ից` 644 հատ /515կագ//, Սևանա լճից դուրս են հանվել ձկնորսական ցանցեր և այնտեղ առկա ձկները՝ Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 163 հատ (105 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ, Երևանի «Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց», «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարան, Երևանի N1 տուն ինտերնատ և Հայ առաքելական եկեղեցի:

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ /65.5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ, Երևանի «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ և «Երևանի N1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 48 հատ /32.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոց: Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում առգրավվել է 30 հատ /12.2կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ:

Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 10 հատ /7 կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Ջրերի պահպանության ոլորտում Մթնոլորտի և ջրերի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 15 վարչական տուգանքի որոշում 1.23 մլն դրամ ընդհանուր գումարի չափով և վնասի փոխհատուցման 9 որոշում՝ 535 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով:

Սյունիքի մարզի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության պոչատարի թափուկատարից տեղի է ունեցել արտահոսք, ինչի հետևանքով աղտոտվել է խողովակաշարի հարակից տարածքը: Փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.95 մլն դրամ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan