Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 13.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 13-ին,  ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:  Նշենք, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» («1000 դրամի» նախագիծ պայմանական անվանումով) նախագիծը երկրորդ ընթերցմամբ կներկայացվի Ազգային ժողովին:

Երևանում կանցկացվի երկօրյա համաժողով՝ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» խորագրով: Բացման խոսքով հանդես կգա նախագահող՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը:

Մեկ այլ համաժողովի մասին: Կանցկացվի «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով չորրորդ միջազգային երկօրյա համաժողովը: Այն կազմակերպել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Համաժողովի շրջանակում կպատրաստվի հանրային իրազեկման ոլորտի առաջարկների վերջնական փաթեթ:

Շահագրգիռ մարմինների ուշադրության կենտրոնում է տարածքային զարգացման հարցը: «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» խորագրով համաժողովին կվերհանվեն ոլորտի խնդիրները: Ներկա կլինեն կառավարության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսված է տարածքային զարգացման դրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողություն:

ՀԱՊԿ ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության շենքում տեղի կունենա ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն, ֆինանսական ակադեմիայի պրոֆեսոր Նվեր Թորոսյանի պարգևատրումը Քեմբրիջի համալսարանի արծաթե մեդալով գիտական նոր ուղղություններում հայերեն հրատարակած ուսումնական ձեռնարկի կապակցությամբ: Միջոցառման ընթացքում կքննարկվի ՀԱՊԿ ինստիտուտի կառույցում «Գրքասերների» ակումբի ստեղծման և հետագա զարգացման ծրագրերը:

Երեւանի քաղաքապետարանում տեղի կունենա Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Հայաստանի ֆիլատելիստների միությունն է: Կներկայացվեն 18 մրցութային եւ 9 արտամրցութային հավաքածուներ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում հասարակության շրջանում սպորտը մասսայականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, հոկտեմբերին մեկնարկեց  «Կյանքը` սպորտի ռիթմով» ծրագիրը: Նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանը, ծրագրում ընդգրկված մարզիչները կներկայացնեն իրականացրած աշխատանքն ու առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan