Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»

Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շուկայում կա արտարժույթի պակաս. դրամը արժեզրկվում է. «Հայկական ժամանակ»

«Մեր ֆինանսական շուկայում վերջին օրերին նկատվում է դրամի արժեզրկման տեմպի արագացում, ինչը չի տեղավորվում անցած տարիներին ձևավորված տրամաբանության մեջ։ Ըստ այդ տրամաբանության՝ հիմա դրամը պետք Է արժեվորվեր։

Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով մեկ դոլարի գինը կազմել Է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ Էր։ Փաստորեն մեկ շաբաթվա մեջ դրամը արժեզրկվել Է մոտ 1 տոկոսով։ Անցած տարիներին, եթե չհաշվենք 2014 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան ցնցումները, այս շրջանում դրամը կամ կայուն էր, կամ նույնիսկ արժեվորվում Էր։ Խնդիրն այն Է, որ հիմա բնակչությունը ամանորի գնումներ կատարելու համար պահուստներից հանում Է կանխիկ արտարժույթը ու բերում շուկա, ինչը պետք Է հանգեցներ դրամի արժեվորման։ Իսկ դրամի արժեզրկումը նշանակում Է, որ շուկայում կա արտարժույթի պակաս։

Թե որն Է դրա պատճառը, առայժմ դժվար Է ասել քանի որ ԿԲ-ն չի հրապարակում շուկայում մասնավորապես իր մասնակցության վերաբերյալ օպերատիվ ցուցանիշներ։ Բացառված չէ, որ ԿԲ-ն շուկայից մեծ ծավալով արտարժույթ է գնում, ասենք, արտաքին ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով։ Մյուս տարբերակն այն է, որ շուկայում խաղում են այլ «դոլար հավաքողներ»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan