Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 15.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 15-ին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ նախատեսվում է կազմակերպել միջոցառում՝ կապված ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017-2019թթ. ռազմավարության հետ: Նախատեսվում է ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի, միջազգային, ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցություն:

Հայաստանի ազգային հավաքականի և Ստամբուլի «Բեշիքթաշ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ՀՀ կառավարության որոշմամբ կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից: Այդ մասին որոշման հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում: Կառավարության նիստի մեկ այլ հարցով էլ Բնապահպանության նախարարության համակարգի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ կմիավորվեն:

Հանրային խորհրդը քննարկում է  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման և պատժաչափի կրճատման համակարգում բարեփոխումների փաթեթը: Այն մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կմասնակցեն Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ արդարադատության պատասխանատուներ, ոլորտի փորձագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցչներ:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները շարունակվում են: Այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը  կամփոփի 2016թ. ընթացքում կոմիտեի կողմից իրականացված աշխատանքները, անդրադարձ կկատարի առաջիկա ծրագրերին:

ԵՊՀ-ում տեղի կունենա գրող, ազգային-պետական գործիչ Ավետիս Ահարոնյանին նվիրված միջազգային գիտաժողով: Գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան գիտնականներ Հայաստանից և Սփյուռքից:  Գիտաժողովի նպատակն է համակողմանիորեն, գիտական արդիական չափանիշներով քննել և արժևորել Ավետիս Ահարոնյանի գրական ժառանգությունը, նրա ազգային-պետական գործունեությունը:

Եվս մեկ միջոցառում ԵՊՀ-ում:  Այսօր կանցկացվի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 6-րդ նիստը, որին կնախորդի  համալսարանի վերանորոգված սպորտհամալիրի և նոր հյուրատան բացման արարողությունը:

Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի քննարկում «Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար: Պայքար խտրականության դեմ» թեմայով: Ներկա կլինեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչ Պալյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կկայանա Ստաս Նամինի «Ռոքնռոլի ազատությունը» ֆիլմի հետահայաց ցուցադրությունը: Դրանից բացի, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էլ Ստաս Նամինի թատրոնը կներկայացնի «Տիեզերք» բեմադրությունը՝ ըստ Վասիլի Շուշկինի պատմվածքների:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա արվեստաբանության թեկնածու, դոցենտ Մերի Երզնկյանի «Հոդվածներ արվեստի մասին» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նվիրված է հայկական կերպարվեստին, մասնավորապես՝ 20-րդ դարի 70-90-ական թվականների անվանի արվեստագետներին, երիտասարդ նկարիչներին, այդ տարիներին անցկացված հանրապետական ցուցահանդեսներին: Հեղինակը ներկայացրել է նաև արտասահմանյան կերպարվեստի մի քանի վարպետներին նվիրված հոդվածներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan