Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 16.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 16-ին, ՀՀ կառավարությունում  կանցկացվի Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ողջույնի խոսքով հանդես կգա և մրցանակները կհանձնի ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ պետական մարմինների, միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը կներկայացնի մոր և մանկան առողջության պահպանման, դեղերի քաղաքականության ուղղությամբ տարված աշխատանքները, ինչպես նաև սկրինինգային ծրագրերի արդյունքները: Լրագրողների հետ հանդիպումը տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարարությունում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կանցկացվի իրազեկում-հանդիպում՝ խաղալիք ներկրող, իրացնող և արտադրող տնտեսվարողների հետ:  Հանդիպմանը ներկա կլինեն Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը, այլ պաշտոնյաներ: Հանդիպման նպատակն է`ծանոթացնել տնտեսվարողներին ոլորտը կարգավորող տեխնիկական կանոնակարգերին և ապրանքների համապատասխանության գնահատման ընթացակարգերին:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ  նախագահ Կարեն Բեքարյանը։Նա կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության շուրջ գրանցված վերջին զարգացումներին:

 «Զվարթնոց» օդանավակայանում տեղի կունենա Երևան-Վորոնեժ-Երևան չվերթի բացումը: Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին՝ հետադարձ չվերթը 20:40-ին:

Այսօր պարզ կդառնա, թե ինչ միջոցառումներ են նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը կներկայացնի Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ծրագիրը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կանցկացվի վարպետության դաս, որին կհաջորդի «Բիթլոմանիա» ներկայացումը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի կունենա Ստաս Նամինի «Հայաստանի հնագույն տաճարները» վավերագրական ֆիլմի հետահայաց ցուցադրությունը, իսկ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Ստաս Նամինի թատրոնը փոքրիկների համար հանդես կգա «Փոքրիկ Իշխանը» ներկայացումով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan