Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 13 զինծառայող (լուսանկարներ)

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մահացել է 13 զինծառայող (լուսանկարներ)

Այսօր Թուրքիայի Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման ընթացքում մահացել է 13 զինծառայող։ Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ԶՈՒ-ն՝ հավելելով, որ վիրավորվել է 48 մարդ։ Ավելի վաղ թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը հայտնել էր 9 զինծառայողի մահվան մասին: Reuters-ը հաղորդել էր հարձակման հետևանքով ավելի քան 25 տուժածի մասին: Թուրքական «Հաբեր Թյուրք» կայքի փոխանցմամբ՝ տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում պայթեցված հասարակական ավտոբուսի մեջ գտնվել են նաև քաղաքացիական հագուստով զինվորականներ: Վերջիններս հատուկ թույլտվությամբ դուրս էին եկել զորամասերից՝ առևտրի նպատակով: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները դեպքի վերաբերյալ լուսաբանման պետական արգելք են սահմանել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեպքի առիթով հատուկ արտահերթ խորհրդակցություն է անցկացնում Անկարայի Էսոնբողա օդանավակայանում, որտեղից պետք է գործուղման մեկներ Մարաշ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan