Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 19.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսները շարունակվում են: Գրեթե բոլոր գերատեսչությունները շտապում են Ամանորից առաջ հաշվետվություն ներկայացնել իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կամփոփի իր գերատեսչության իրականացրած ծրագրերն ու արդյունքները: Հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանը նախարարի պաշտոնը ստանձնել է 2016թ-ի սեպտեմբերի 20-ին:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Տավարաբուծության զարգացման ծրագիրը գործողության մեջ» թեմայով: Օրեր առաջ այս թեմայով քննարկում էր կազմակերպվել նաև Գյուղատնտեսության նախարարությունում: Նախարարին ներկայացվել էր 2007-2015 թվականների ընթացքում իրականացված այս ծրագրի արդյունքները: Ծրագրի նշրջանակում ներկրվել են տոհմային երինջներ և տարաժամկետ վճարման պայմաններով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին: Նախարար Իգնատի Առաքելյանը հավելել է, որ այս պահին քննարկման փուլում է ծրագրի վերսկսման գործընթացը:

Այսօր «Երրորդ հանրապետություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ կհանդիպի Վիկտոր Դալլաքյանը: Ասուլիսի ընթացքում անդրադարձ կլինի կուսակցության` դեկտեմբերի 23-ին տեղի ունենալիք 7-րդ արտահերթ համագումարին, ինչպես նաև առաջիկա ներքաղաքական զարգացումներին:

Երևանում կանցկացվի «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Երևանում են գտնվելու ԱՄՆ-ից ժամանած երկու փորձագետ. «Ջեֆրի Դեսկովիչը՝ հանուն արդարության» հիմնադրամի հիմնադիր նախագահ Ջեֆրի Դեսկովիչը, ով 16 տարի բանտում է եղել չգործած հանցանքի համար և ԱՄՆ-ում գործող «Անմեղության ծրագրի» Այդահո նահանգի գրասենյակի ղեկավար Գրեգ Համփիկյանը:

Երևանի մամուլի ակումբներում քննարկվում են ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ծավալվող զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանում տիրող իրավիճակը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կխոսի ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, իսկ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը կանդրադառնա Ադրբեջանի՝ 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում կցուցադրվի Ստաս Նամինի «Օհան Դուրյան. խորը զգացմունքների մասնագիտություն» վավերագրական ֆիլմը:

Երևանում կանցկացվի «Երևանի պետական լեզվահասարակագիտական hամալսարանի լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխությունը: Միջոցառման ժամանակ կամփոփվեն հետևյալ մրցույթների արդյունքները՝ «լավագույն ուսանող», «ամենաակտիվ ուսանող», «ամենաակտիվ դասախոս», «լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ», «ՈՒԽ լավագույն հանձնաժողով»: Միջոցառման երկրորդ մասում համալսարանի առաջին կուրսի ուսանողները հանդիսավոր կերպով կստանան իրենց ստուգման գրքույկները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan