Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ Է արտահայտվում ՀՀԿ-ի մասին. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ Է արտահայտվում ՀՀԿ-ի մասին. «Ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ Է արտահայտվում ՀՀԿ-ի մասին. «Ժողովուրդ»

«Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր Էր։ Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել Է իր համար ռեսուրսներ կատակել։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների մասին Է, որոնք շատ կարևոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար։ Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադի՛ր, իշխանական, թե՛ վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ Է արտահայտվում ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի մասին՝ ընդգծելով որ շատ ասելիք ունի։ Իսկ թե ինչն Է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերևս, դժվար չէ հասկանալ։ Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթևի թիրախը։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan