Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում գալիք տարում կբացվեն նոր թանգարաններ

Հայաստանում գալիք տարում կբացվեն նոր թանգարաններ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում գալիք տարում կբացվեն նոր թանգարաններ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության նախաձեռնությամբ  2017-ին Հայաստանում մի շարք նոր և հետաքրքիր թանգարաններ կբացվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Պատմության թանգարանում լեգոյի բաժին ենք ստեղծելու և լեգոների միջոցով անդրադառնալու ենք մեր պատմության տարբեր դրվագներին ու կարևորագույն էջերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը: 

Նախարարն ընդգծեց, որ պատրաստվում են նաև տիկնիկների թանգարան բացել, որտեղ ներկայացվելու են տարբեր ազգերի, արտադրական, ծիսական և այլ տիկնիկներ:

Կլինեն  գորգի, լուսանկարչության  թանգարաններ: Արմեն Ամիրյանը հատկապես կարևորում է ջրասուզակների ստորջյա թանգարանը, որը բացվելու է Սևանում:

«Այնտեղ ներկայացվելու են խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններ, որոնք այսօր ուշադրությունից դուրս են: Արձանները կտեղադրվեն Սևանի ափին և հատակում` երկու կամ երեք մետր խորության վրա»,-ասաց նախարարը և հավելեց, որ այս թանգարանը հետաքրքրական կլինի նաև զբոսաշրջիկների համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan