Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը

ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵԱՏՄ-ն հավանության է արժանացրել մի շարք երկրների հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններ սկսելը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հավանության են արժանացրել Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

«4 երկրի նախագահներ հավանության են արժանացրել առաջարկն այն մասին, որ մեզ անհրաժեշտ է սկսել բանակցություններ Իրանի, Եգիպտոսի, Հնդկաստանի և Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ: Սա նշանակում է, որ արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակարդակով կսկսվի այդ երկրների հետ ինտենսիվ գործընթաց` համաձայնագրերը նախապատրաստելու համար»,- ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan