Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները մարդակերպ կոթողներ, սափոր եւ ուլունքներ են հայտնաբերել

Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները մարդակերպ կոթողներ, սափոր եւ ուլունքներ են հայտնաբերել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները մարդակերպ կոթողներ, սափոր եւ ուլունքներ են հայտնաբերել

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում հոկտեմբերին սկսված պեղումները հետաքրքիր փաստեր են արձանագրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պատմական գիտությունների թեկնածու, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Նժդեհ Երանյանն ասաց, որ ուսումնասիրություններն իրականացվել են երկու հիմնական պեղավայրում՝  կոթողների շրջակայքում և դրանից քիչ հյուսիս, 2000-ական թվականներին կառուցված ջրանցքի մոտ:

«Արտաքին նյութի հետախուզական աշխատանքների ժամանակ ջրանցքի հատակին պատահաբար հայտնաբերվեց սափոր: Հայտնաբերվեցին նաեւ 18  տարբեր անոթ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 9-7-րդ դարերով և մի շարք ուլունքներ»,- ասաց նա:

Հնագետը նշեց, որ պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել,  որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan