Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մոուրինյու. Այժմ Մխիթարյանը հասկանում է իմ և իր նախորդ մարզիչների տարբերությունը

Մոուրինյու. Այժմ Մխիթարյանը հասկանում է իմ և իր նախորդ մարզիչների տարբերությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մոուրինյու. Այժմ Մխիթարյանը հասկանում է իմ և իր նախորդ մարզիչների տարբերությունը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարմարվելու գործընթացի մասին:

«Յուրաքանչյուր խաղացող տարբեր է: Ընթացիկ մրցաշրջանում ավելի բարդ իրավիճակ եմ ունեցել քան Քարիմ Բենզեմայի կամ Անտոնի Մարսիալի հետ էր, դա Մխիթարյանն էր:

Սակայն Հենրիխը լիովին բացվել է և լիովին հասկացել է տարբերությունն իմ և իր ունեցած այլ մարզիչների միջև: Պրեմիեր լիգայի պահանջների տարբերությունն Ուկրաինայի առաջնության կամ նույնիսկ Բունդեսլիգայի հետ կայանում է խաղալու փիլիսոփայության տարբերության մեջ: Մխիթարյանը շատ է աշխատել առանց խաղալու, նա շատ է աշխատել հասնելու համապատասխան մակարդակի:

Բոլորի համար հանկարծակի Միկին մի քանի հանդիպում անցկացրեց, երբ ոչ ոք չէր սպասում նրա մասնակցությանը, և Մխիթարյանը խաղի լավագույն ֆուտբոլիստն էր, նա ֆենոմենալ էր: Մարդիկ հասկացան, որ դաշտից դուրս անցկացրած ժամանակը նրան օգնել է որպես խաղացող ավելի լավը դառնալ»,- ասել է Մոուրինյոն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan