Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կայացած հանդիպումը կողմերի համար հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկ էր. Թուրքիայի վարչապետն իրաքյան այցի մասին

Կայացած հանդիպումը կողմերի համար հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկ էր. Թուրքիայի վարչապետն իրաքյան այցի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կայացած հանդիպումը կողմերի համար հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկ էր. Թուրքիայի վարչապետն իրաքյան այցի մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Իրաք կատարած այցից հետո հայտարարել է, որ այնտեղ կայացած հանդիպումը կողմերի համար հարաբերությունների զարգացման նոր փուլի մեկնարկ էր և որ Իրաքն ու Թուրքիան այսուհետ ավելի սերտ համագործակցություն են նախատեսում տնտեսական, քաղաքական և անվտանգության հարցերում, գրում է tert.am-ը։ «Մենք նշեցինք, որ իրաքյան Բաշիքա շրջանի ճամբարում մեր ուժերի ներկայության նպատակը Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելն է: Մեր զինվորները շարունակելու են իրենց պարտքը կատարել այնտեղ: Երբ պայմանները ներեն` կնստենք, կխոսենք, և հարցը կգտնի իր լուծումը»,- հայտարարել է Յըլդըրըմը:

Հիշեցնենք, որ Իրաքի և Թուրքիայի վարչապետները հանդիպել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հունվարի 7-ին:

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին հանդիպումից հետո հայտարարել էր, որ Իրաքը համաձայնության է եկել Թուրքիայի հետ թուրքական զորքերը Մոսուլի մոտակայքում գտնվող քաղաքից դուրս բերելու վերաբերյալ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan