Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ կստեղծվեն հայկական ապրանքատեսակների համար

Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ կստեղծվեն հայկական ապրանքատեսակների համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրոպական շուկա մուտք գործելու նոր հեռանկարներ կստեղծվեն հայկական ապրանքատեսակների համար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները:

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Սուրեն Կարայանն ընդգծել է, որ 3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է: Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային ցանցերի հետ համագործակցության միջոցով դրանց մատակարարման հեռանկարները և կենտրոնի պահեստային հնարավորությունները:

Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է կենտրոնի գործունեությունը, որի տարածքում անձամբ շրջայց է կատարել: Նախարարի խոսքով` այդ ներուժի գրագետ օգտագործումը շոշափելի դրական արդյունքներ կարող է գրանցել:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում լոգիստիկ կենտրոնի ձևավորման շուրջ, որը կհեշտացնի եվրոպական շուկայում հայկական ընկերությունների ներկայացվածությունը և արտահանման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը առաջիկայում կներկայացնի հայկական այն ընկերությունները ցանկը, որոնց ապրանքատեսակները որակական չափանիշներով կհամապատասխանեն եվրոպական շուկայի պահանջներին և հետաքրքրված կլինեն` ներկայացվելու ցուցահանդեսային կենտրոնում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan