Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 10.01.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

 

Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, տոնական օրերով պայմանավորված կարճատև արձակուրդից հետո վերսկսում ենք աշխատանքը:  «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում կշարունակի ներկայացնել այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նախատոնական, տոնական և հետտոնական օրերին ինչպես ղարաբաղաադրբեջանական շփման գծում, այնպես էլ Հայաստանի Ադրբեջանի սահմանին իրավիճակն անհանգիստ է եղել: «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր` հունվարի 10-ին, կանդրադառնա Ադրբեջանի ակտիվությանը, միջազգային արձագանքին: Քանի որ տարին նախընտրական է Հայաստանի համար, հետևաբար քաղաքագետն իր դիտարկումները կներկայացնի նաև ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ:

Ստամբուլում ԻՊ-ի անդամ լինելու կասկածանքով 40 մարդ է ձերբակալվել: Թուրքական ոստիկանությունը շարունակում է  ակտիվ պայքար է ծավալել նաեւ գյուլենականների դեմ: Գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 61 բարձրաստիճան զինվորական: Թուրքիայում տեղի ունեցող այս և այլ զարգացումներին էլ կանդրադառնա ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Հայտնի է, որ տոնական օրերից հետո հոգեբանական տեսանկյունից աշխատանքի վերադառնալը շատերի համար բարդ գործընթաց է: Ինչպե՞ս հաղթահարել այդ իրավիճակը: Այս և այլ հարցերին կանդրադառնան հոգեբանները: Իրենց մասնագիտական դիտարկումները կներկայացնեն հոգեբաններ Ռուբեն Աղզումցյանը և Քրիստինե Ավետիսյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում նախատեսվում է հանդիպում բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանի հետ: Հանդիպումը կրում է «Առողջ բարեկեցություն» խորագիրը: Հանդիպմանը Հայկազ Սարգսյանը կխոսի կենսական նշանակության կարևոր խնդիրների մասին, որոնց միջոցով կարելի է հասնել առողջ և ներդաշնակ երկարակեցության:

Օրվա ընթացքում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կշարունակի մնալ եղանակային կանխատեսումների մասին տեղեկատվությունը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan