Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. Բոյկոտը կդադարեցվի

Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. Բոյկոտը կդադարեցվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լեհաստանի խորհրդարանական կուսակցությունները համաձայնության են հասել. Բոյկոտը կդադարեցվի

Լեհաստանում միջկուսակցական բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել, որ ընդդիմությունը կդադարեցնի երկրի Սեյմի մարշալի և խորհրդարանի ամբիոնի արգելափակումը` հնարավորություն ստեղծելով անցկացնել Սեյմի լիագումար նիստ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, հայտնել է, որ այս մասին հայտարարել է իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին:

Դեկտեմբերի կեսերից Լեհաստանի հիմնական «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը և մի շարք այլ ընդդիմադիր կուսակցություններ արգելափակել են խորհրդարանի աշխատանքը` գրավելով ամբիոնը: Ընդդիմադիրները բողոքում են մամուլի ազատությանը, Սահմանադրական դատարանին առնչվող և մի շարք այլ ոլորտներում կառավարության նախաձեռնած փոփոխություններին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan