Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Համանախագահներն աշխատում են ապրիլյան դեպքերը չկրկնվելու ուղղությամբ. Ալեքսանդր Իսկանդարյան

Համանախագահներն աշխատում են ապրիլյան դեպքերը չկրկնվելու ուղղությամբ. Ալեքսանդր Իսկանդարյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Համանախագահներն աշխատում են ապրիլյան դեպքերը չկրկնվելու ուղղությամբ. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան խնդրի կարգավորման բուն գործընթացով, ըստ էության, չեն զբաղվում: Կառույցի գործողություններն ուղղված են սահմանային հատվածում լարվածության թուլացմանը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` անդրադառնալով Մինսկի խմբի վերջին հայտարարությանը:

«Համանախագահները արդեն մի քանի տարի է՝ իրականում չեն զբաղվում ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ: Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում, ներկա իրադրությունում ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորում հնարավոր չէ: Խնդրի կարգավորման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, մոտեցումներն այնքան հեռու են միմյանցից, որ դրանք ինչ-որ տեղ համադրելը բավական բարդ է: Նույնիսկ երբեմն կողմերի միջև երկխոսությունն է բարդ: Եվ բավական երկար ժամանակ է միջազգային հանրությունը փորձ է կատարում սահմանային հատվածներում նվազեցնել ռիսկի գործոնը, որպեսզի բռնությունը մնա ինչ-որ շրջանակում»,-ասաց  Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով, ասել, թե կոնֆլիկտը ներկայում հնարավոր է կարգավորել, լուրջ չէ: Համանախագահները ներկայում աշխատում են այն ուղղությամբ, որ ապրիլյան իրադարձությունները չկրկնվեն, և բռնությունը պահպանվի ինչ-որ մակարդակի վրա: Ալեքսանդր Իսկանդարյանն ակնհայտ է համարում այն, որ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատերազմ պետք չէ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan