Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը պահանջում է պաշտպանություն երկրաշարժերից

Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը պահանջում է պաշտպանություն երկրաշարժերից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Միքելանջելոյի «Դավիթ» քանդակը պահանջում է պաշտպանություն երկրաշարժերից

Իտալիայի կենտրոնական մասում 2009-ից հետո հաճախակի դարձած երկրաշարժերը սպառնում են Իսրայելի Դավիթ արքայի արձանին, որը ստեղծել է 16-րդ դարում Միքելանջելոն: Համաշխարհային քանդակագործության պատմության մեջ ամենահայտնի քանդակներից մեկը կարող է փլուզվել երկրակեղևի ցնցումներից, դրա համար էլ այն պետք է տեղադրվի հատուկ հակասեյսմիկ շերտի վրա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է  Times ամսագիրը՝ հղում անելով երկրաֆիզիկոս Ալեքսանդրո Մարտելլին, ով մանրամասն ուսումնասիրել է մարմարե արձանի խոցելիության աստիճանը, որի բնօրինակը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում:

Մարտելլին իր եզրակացությունը կառուցել է այն հիմքի վրա, որ մասնագետները մոտ տաս տարի առաջ Դավիթի ոտքի կոճի մոտ հայտնաբերել էին  միկրոճաքեր:  Գիտնականի կարծիքով, երբ Միքելանջելոն սկսել էր աշխատել քանդակի վրա, մարմանն այնքան էլ լավ որակի չի եղել: Նաև այն դիրքը, որով ներկայացված է Դավիթը, չի նպաստում քանդակի կայունությանը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan