Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

«Գազպրոմ-Էքսպորտ» ԲԲԸ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա ոչ թե հազար խորանարդ մետրը 215 դոլար գնով, այլ 185 դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին կայացած բրիֆինգում հայտնել Է հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: 

«Կառավարությունը քննարկեց այդ առաջարկը եւ որոշում ընդունեց ձեւակերպել պայմանագիրը: Այդ պայմանագրով, ցանկանում եմ ընդգծել, ռուսական Էներագակիրներից Վրաստանի կախվածությունը չի մեծանում: Փոխվում Է միայն վճարման ձեւը, ինչը նշանակում Է հումքով վճարելուց անցում դրամական վճարման՝ միջազգային պրակտիկային համապատասխան»,- ասել Է Կալաձեն կառավարության նիստից հետո:
«Ինչ վերաբերում Է տարանցման արժեքին, որը պետք Է վճարվի Վրաստանին, այն ամենաբարձրերից մեկն Է եվրոպական երկրների թվում»,- ընդգծել Է նախարարը:

Կալաձեն նշել Է, որ «Գազպրոմ»-ի հետ ձեւակերպվելու Է երկամյա համաձայնագիր: «Համաձայնագիրը կարճաժամկետ Է՝ երկամյա, սակայն առաջին տարում հումքով վճարելու ձեւը մասամբ կպահպանվի, իսկ հետո կփոխարինվի դրամական վճարմամբ՝ միջազգային պրակտիկային համապատասխան:  Անհրաժեշտության դեպքում, եթե մենք լրացուցիչ ծավալներով գազ ստանալու կարիք ունենանք, գինը 215 դոլարի փոխարեն կկազմի 185 դոլար»,- հավելել Է Կալաձեն:


«Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում Է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել Է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan