Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 12.01.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն: Այս հարցը ներառված է այսօր` հունվարի 12-ին, կայանալիք կառավարության այս տարվա առաջին նիստի օրակարգում: Օրակարգային մեկ այլ հարցով էլ գործադիրը հավանություն կտա «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին»:

Հանրապետության մի քանի քաղաքներում վերջին շրջանում գրանցվել են գազից թունավորման մի քանի դեպքեր, որոնք եղել են մահվան ելքով: Ոլորտի մասնագետներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում կանդրադառնան հանրապետությունում գրանցված գազի թունավորման դեպքերին, դրանց պատճառներին ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումներին: Իրենց դիտարկումներն են ներկայացնելու «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը, «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանը, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հակահրդեհային քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

Ի՞նչ գնային փոփոխություններ են գրանցվել 2016 թվականին սպառողական շուկայում, ո՞ր ապրանքներն են թանկացել, որոնք` էժանացել: Այս մասին ամփոփ տեղեկատվությունը կներկայացնի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

2016 թվականին ի՞նչ հաջողություններ են գրանցվել գինեգործության ոլորտում: Հայ գինեգործներն ի՞նչ նոր շուկաներ են փորձել մտնել: Լրագրողների հետ հանդիպմանը Հայ գինեգործների միության նախագահ ԱվագՀարությունյանը կներկայացնի մանրամասներ թեմայի վերաբերյալ:

Լրագրողների հետ հանդիպմանը հունվարի 13-ի՝ հին տոմարով Նոր տարվա խորհուրդը կներկայացնի Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը: Նա կխոսի տոնի կարևորության ու նշանակության մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan