Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախատեսվում է, որ ԱԺ ընտրություններին 4000 մասնագետ կսպասարկի տեխնիկական սարքավորումները. Տիգրան Մուկուչյան

Նախատեսվում է, որ ԱԺ ընտրություններին 4000 մասնագետ կսպասարկի տեխնիկական սարքավորումները. Տիգրան Մուկուչյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախատեսվում է, որ ԱԺ ընտրություններին 4000 մասնագետ կսպասարկի տեխնիկական սարքավորումները. Տիգրան Մուկուչյան

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀ բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ և հետո կհայտարարվի մրցույթ տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ընտրության համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Ինչպես գիտենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ բոլոր ընտրատեղամասերում տեղադրվելու են տեխնիկական սարքավորումներ, և ընտրությունների մասնակցող քաղաքացիների ընտրությունն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Դա ենթադրում է, որ տեխսարքավորումները պետք է կիրառվեն քվեարկության օրը, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան սարքավորումներ և մասնագետներ»,-ասաց ԿԸՀ նախագահը:

Նրա խոսքով՝ պետք է ապահովել համապատասխան մասնագետներով, որոնց թիվը կհասնի 4000-ի, իսկ այդ անձինք կանցնեն համապատասխան ուսուցում, կունենան ուղեցույց, որպեսզի ունենան անհրաժեշտ գիտելիքներ:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ սարքավորումները սպասարկող մասնագետները կարող են ունենալ կուսակցական պատկանելիություն: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan