Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանի անվտանգության նախկին պետը մեղադրվում է գյուլենականների հետ կապերի և առանձնակի խոշոր չափով ոսկու գողության համար

Էրդողանի անվտանգության նախկին պետը մեղադրվում է գյուլենականների հետ կապերի և առանձնակի խոշոր չափով ոսկու գողության համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանի անվտանգության նախկին պետը մեղադրվում է գյուլենականների հետ կապերի և առանձնակի խոշոր չափով ոսկու գողության համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության նախկին պետը մեղադրվում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար:

Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: Ձերբակալված Մաքսուտ Քարալը Էրդողանի անվտանգության պետն է եղել, երբ վերջինս զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը:

Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ հեղաշրջման փորձի առնչությամբ տարվող հետաքննության շրջանակներում որոնվող Քարալին հայտնաբերել և ձերբակալել են մեկ այլ հանցանքի հետքերով:

Անթալիայի Քեմեր շրջանում անօրինական կերպով հանքափորման աշխատանքներ իրականացնելու ահազանգով գնացած ոստիկանները պարզել են, որ Քարալը մեծ քանակությամբ ոսկի է դուրս բերել ստորգետնյա թաքստոցից: Ձերբակալված Քարալի մոտ հայտնաբերվել է 396 խոշոր ոսկու ձուլակտոր:

Էրդողանի անվտանգության նախկին պետը, ում դեմ արդեն երկու մեղադրանք է առաջադրված, բերման է ենթարկվել դատախազություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan