Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախատեսվում է 2023թ-ին թողարկել «Լոռիբերդ» եւ «Շնող» ՀԷԿ-երը

Նախատեսվում է 2023թ-ին թողարկել «Լոռիբերդ» եւ «Շնող» ՀԷԿ-երը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախատեսվում է 2023թ-ին թողարկել «Լոռիբերդ» եւ «Շնող» ՀԷԿ-երը

Նախատեսվում է 2023թ-ին թողարկել մոտ 66 ՄՎտ. hզորությամբ «Լոռիբերդ» եւ մոտ 75 ՄՎտ հզորությամբ «Շնող» ՀԷԿ-երը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Լոռիբերդ»-ը կառուցվելու է Ձորագետի վրա, «Շնողը»՝ Դեբեդի: ՀԷԿ-երի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ: Նախատեսվում է նաեւ իրանական կողմի հետ համատեղ ներգրավել ներդրողներ Արաքս գետի վրա մոտ 130 ՄՎտ հզորությամբ «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման համար: Այս մասին նշված է 2016թ-ի դեկտեմբերի 29-ին գործադիրի ընդունած «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգում: Հայեցակարգը պետք է նոր խթան հանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է 6 ամսվա ընթացքում ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ՝ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու համար:

Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի պոտենցիալ հիդրոռեսուրսները գնահատվում են մոտ 21,8 մլրդ.կվտժ՝ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրության համարժեքով: Այս հիդրոէներգետիկ ներուժը հնարավոր է իրացնել` կառուցելով «Լոռիբերդ», «Շնող», «Մեղրի» ՀԷԿ-երը, օգտագործելով գոյություն ունեցող «Սեւան-Հրազդան» ու «Որոտան» ՀԷԿ-երի խոշոր համալիրները եւ յուրացնելով փոքր ՀԷԿ-երի ամբողջ ներուժը՝ հասցնելով դրանց թիվը 220-ի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan