Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Հայկական ժամանակ». Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել

«Հայկական ժամանակ». Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Հայկական ժամանակ». Ցրտի պատճառով երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել

«Մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանի ցածր լինելու հետևանքով ուղևորափոխադրում իրականացնող երթուղայիններում անմարդկային պայմաններ են ստեղծվել։ Մեզ փոխանցված լուսանկարները փաստում են, որ երթուղայիններում ապակիներն ու դռները մինչև մեկ սանտիմետր հաստությամբ սառույցով են պատված։ Ուղևորները մեծ դժվարությամբ են կողմնորոշվում թե քաղաքի, որ մասում են, քանի որ պատուհաններից այն կողմ տեսանելիությունը շատ ցածր է, դրան էլ գումարվում է երթուղայիններում օդի ջերմաստիճանի   Օ-ից ցածր լինելը։ 

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցները ստուգում են նշված երթուղայինները։ Նշենք, որ օդի ջերմաստիճանը Երևանում նախորդ գիշեր հասել է մինչև -16-ի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan