Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Յագլանդն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

Յագլանդն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Յագլանդն աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին

Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԽ գրասենյակից:

«Եվրոպայի խորհուրդն ուղղակի դերակատարություն չունի բանակցություններում և մշտապես աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնուամենայնիվ, մենք մտահոգված ենք հակամարտության հումանիտար ասպեկտների առնչությամբ»,- նշել է Յագլանդը:

Նա հայտնել է, որ տեղյակ է 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հրադադարի ռեժիմի խախտման փաստին, որի հետևանքով եղան զոհեր, իսկ մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը շարունակում է մնալ հայկական կողմում:

«Ես հորդորում եմ կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` մարմինը վերադարձնելու կոչին` համաձայն 2010 թվականի Աստրախանի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության և հաշվի առնելով խնդրի հումանիտար բնույթը»,- ասել է նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan