Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Օզդեմիրը ելույթ կունենա Դինքի սպանության տարելիցին կազմակերպված միջոցառմանը

Օզդեմիրը ելույթ կունենա Դինքի սպանության տարելիցին կազմակերպված միջոցառմանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Օզդեմիրը ելույթ կունենա Դինքի սպանության տարելիցին կազմակերպված միջոցառմանը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում ելույթ կունենա Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում: Արարողությունները տեղի կունենան հունվարի 21-ին Մոնրեալում և 22-ին Տորոնտոյում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Armenian Weekly պարբերականը:

Իր ելույթում Օզդեմիրը, ում ջանքերով Բունդեսթագում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ներկայացնելու է Հրանտի դերը Հայոց ցեղասպանության մասին բանաձևում ներգրավվելու իր որոշման գործում:

Միջոցառման կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Պետրոսյանն ընդգծել է, որ հիշատակի արարողությունները նրան բացառապես հիշելու համար չեն, այլ յուրատեսակ ճանապարհ են` շարունակելու Դինքի արդարության պայքարը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan