10:00   15-04-2024
Սննդային կախվածություն կամ երբ «ծամում» ենք հույզերը. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Սննդի օգտագործումը  ոչ միայն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջն է, այև՝ հաճույքի աղբյուր: Սակայն, որոշ մարդկանց համար սնունդը վտանգավոր սովորության օբյեկտ է  դառնում:

Սննդային կախվածությունը նույն հոգեբանական արմատներն ունի: Ինչպես ալկոհոլիկը չի կարող հրաժարվել խմիչքից, այնպես էլ սննդից կախված մարդն ի վիճակի չէ դադարեցնել անընդհատ ուտելը՝ ամեն ինչ իրար խառնելով: Սննդային կախվածության դեպքում մարդն անընդհատ ուտում է, երբեմն օրգանիմին անհրաժեծտ չափից ավելի: Անշուշտ, մշտապես շատ ուտելն առողջության համար տհաճ հետևանքների է հանգեցնում: Ավելորդ քաշ, հիպերտոնիա, շաքարային դիաբետ, այտուցներ, ստամոքս-աղիքային և սիրտ-անոթային համակարգերի խնդիրներ և սա սննդային կախվածության հնարավոր հետևանքների ոչ լրիվ ցուցակն է: 

Խնդրի արմատների, արտահայտման ձևերի  ու բուժման մասին զրուցել ենք  կլինիկական հոգեբան, սննդային վարքի խանգարման մասնագետ Արմինե Փաշայանի հետ:

Loading...